Հարավային Կորեայի Կոյան քաղաքից 54-ամյա տղամարդու ստամոքսից երկու կգ քար, շշերի կափարիչներ եւ մետաղադրամներ են հանել, որոնք նա կուլ էր տվել ուժեղ անհանգստությունը հաղթահարելու համար:
Daily Mail-ը գրում է, որ պացիենտը որովայնի ցավով դիմել է բժշկին: Նրա որովայնը տարօրինակ կերպով ուռչել էր, իսկ շոշափելու ժամանակ բժիշկը նրա որովայնում մանր քարերի նմանվող օբյեկտներ էր զգացել: Պացիենտը խոստովանել է, որ հաճախ է հանգստանալու համար մետաղադրամներ եւ մանրախիճ կուլ տալիս:
Ռենտեգնը ցույց էր տվել, որ նրա ստամոքսն ամբողջությամբ լցված է օտարածին առարկաներով: Սկզբում առարկաները մտադիր էին գաստրոսկոպի միջոցով հանել, սակայն պարզվել է, որ դրանք շատ են: Բոլոր քարերը, շշերի կափարիչները եւ մետաղադրամները հանելու համար վիրահատություն էր պահանջվել:
Տղամարդը 9 օր անցկացրել է հիվանդանոցում, որից հետո դուրս գրվել:
Բժիշկ Պիոնգ Վա Չոյը այս արտասովոր դեպքի մասին զեկույց է հրապարակել American Journal of Medical Case Reports ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր