• Latest news

Աղջկա դեմքին սարսափելի վերքեր են առաջացել այն բանից հետո, երբ նա ձեռքերը լվացել է հասարակական զուգարանում

21 փետրվարի, 2019  23:30

Հարավային Կարոլինա նահանգից 33-ամյա Ռեյչել Սթար Ուիզերսը հասարակական զուգարանաում հեղուկ օճառով ձեռքերը լվացել եւ վարակվել է է Klebsiella oxytoca բակտերիայով, որի պատճառով նրա դեմքին խորը վերքեր են առաջացել։

Ռեյչելը, ինչպես հայտնում են արեւմտյան ԶԼՄ-ները, օճառից օգտվել է ռեստորանի զուգարանում՝ դիսպենսերից։ Շուտով նրա դեմքին ցան է առաջացել, որը ժամանակի ընթացքում վերածվել է արնահոսող վերքերի։ Նրա օրգանիզմում գտել են Klebsiella oxytoca էնտերոբակտերիաներ, որոնցից ազատվելը դժվար է, քանի որ դրանք կենսունակ են հակաբիոտիկների հանդեպ։

Ռեյչելը իր լուսանկարները տեղադրել է համացանցում, որպեսզի մյուսներին նախազգուշացնի հասարակական զուգարանում օճառամաններից օգտվելու վտանգի մասին։

Klebsiella oxytoca բակտերիաների ոչ մեծ քանակ կարելի է հայտնաբերել առողջ մարդու կղանքի մեջ։ Սակայն եթե այդ բակտերիան ընկնում է այլ մարդու օրգանիզմ, այն կարող է պնեւմանիա, մեջքի ցավ, միզասեռական օրգանների բորբոքում եւ մաշկի հետ կապված խնդիրներ առաջացնել։ Թույլ իմունային համակարգով մարդկանց այն նույնիսկ կարող է սպանել։

Հիգիենայի հարցերով ավստրալիացի փորձագետ Ռալիցա Պրոդանովան նշել է, որ վտանգ կարող են ներկայացնել հասարակական զուգարանի նույնիսկ շատ լավ լվացած դիսպենսերները։

«Ձեզ կարող է թվալ, թե օճառով լցված դիսպենսերներն իրենք իրենց մաքրում են, սակայն նույնիսկ նրանք, որոնց մեջ հակաբակտերիալ գել են ավելացնում, անվնաս չեն։ Ես խորհուրդ եմ տալիս միշտ հակաբակտերիալ գել ունենալ, որպեսզի լիովին բացառվի վարակի հնարավորությունը»,- ասել է մասնագետը։

Արիզոնայի համալսարանից միկրոկենսաբան Չարլզ Հերբան իր հերթին ուսումնասիրել է 296 դիսպենսերների պարունակությունը ռեստորանային զուգարաններում։ Դրանց 15 տոկոսում հիվանդություն առաջացնող բակտերիաներ են եղել, այդ թվում՝ աղիքային ցուպիկ, սալմոնելներ եւ Klebsiella oxytoca։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել