Էրիկա անունով կինը հանուն ընկերոջ որոշել է կրծքի մեծացման վիրահատության ենթարկվել: Վիրահատության արդյունքը նրան սարսափի է մատնել. Կուծքը ձեւախախտված էր եւ ուղղակի սարսափելի տեսք ուներ:
Էրիկան վերջերս հիվանդանոց էր դիմել կրծքից տարօրինակ արտադրության գանգատներով: Բժիշկները բարորակ ուռուցք էին ախտորոշել եւ պնդել անհապաղ վիրահատություն կատարել: Այդ ժամանակ նրա ընկերն առաջարկել էր միաժամանակ կրծքի չափերը մեծացնել:
Իմպլանտների տեղադրմամբ պլաստիկայի հետեւանքով թարախային արտադրությունը շատացել էր, իսկ կուրծքը լրջորեն ձեւախախտվել: Զննելիս մասնագետները կրկին բարորակ ուռուցք են հայտնաբերել եւ կնոջը խորհուրդ են տվել իմպլանտներից ազատվել:
Հերթական վիրահատության ժամանակ վիրաբույժները վերականգնել են կնոջ բնական կուրծքը եւ դրա համաչափ ձեւը: Էրիկան հիմա այլեւս մարմնում անհարմարավետություն չի զգում: Նա այժմ փորձում է ուշքի գալ իր՝ արդեն նախկին ընկերոջ հետ հարաբերությունների խզումից հետո, ում համարում է անհաջող պլաստիկայի մեղավորը:
Էրիկան դարձել է Botched հեռուստահաղորդման հերոսներից մեկը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր