• Latest news

Ինչո՞ւ է այդքան կարեւոր լիակատար մթության մեջ քնելը

27 մարտի, 2019  20:31

Գիշերային լամպի, պատուհանի տակ պաստառների, լապտերասյուների եւ այլ աղբյուրների նույնիսկ խամրած լույսը կարող է նպաստել ոսկորի մեջ կրծքագեղձի քաղցկեղի տարածմանը: Հենց այս պատճառով է այդքան կարեւոր լիակատար մթության մեջ քնելը: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները ներկայացվել են ENDO 2019-ում՝ Նոր Օռլեանում անցկացված Էնդոկրինային միության ամենամյա հանդիպման ժամանակ:

Գիտնականները կրծողների օրինակով հստակ ցուցադրել են ցիրկադային ռիթմերի խանգարման վտանգավորությունը, որոնք առաջանում են գիշերը խամրած լույսի պատճառով: Մելատոնինը՝ քնկոտություն առաջացնող նյութը, ինչպես հայտնի է, հզոր հակաքաղցկեղային հատկություններ ունի: Եթե ցիրկադային ռիթմը խափանվում է, պատշաճ կերպով մելատոնինի արտադրությունը դադարում է, հետեւաբար՝ քաղցկեղից պաշտպանությունը թուլանում է:

Կենդանիներից պատրաստել են մարդկային քաղցկեղի մոդել՝ նրանց ներարկելով կրծքագեղձի քաղցկեղի բջիջներ: Նախապես բջիջները ոսկորների մեջ սերտաճելու թույլ արտահայտված հակվածություն ունեին: Բոլոր կենդանիներին պահել են օրական 12 ժամ լույսի առկայությամբ: Բայց հետո 3 մկներից կազմված մի խմբին եւս 12 ժամ մթության մեջ են տեղավորել (արտադրվել է մեծ քանակությամբ մելատոնին):

Երկրորդ խումբը 12 ժամ անցկացրել է լույսի առկայությամբ, այնուհետեւ 12 ժամ 0,2 լյուքս պայծառությամբ խամրած լուսավորության մեջ, ինչն ավելի քիչ պայծառ է, քան գիշերային լամպի կամ բջջային հեռախոսի էկրանի արձակածը (սա ճնշել է մելատոնինի արտադրումը): Սքանավորումը ցույց է տվել, որ երկրորդ խմբի մոտ նկատվել են ավելի խոշոր ուռուցքներ, ոսկորների ավելի շատ վնասվածքներ, քան առաջին խմբում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել