• Latest news

Գիտնականները նշել են օրալ սեքսի անսպասելի օգուտը

4 ապրիլի, 2019  23:35

Օրալ սեքսը կարող է անսպասելի օգուտ բերել կանանց առողջությանը։ Լեյդենյան համալսարանի (Նիդեռլանդներ) բժշկական կենտրոնի մասնագետները կապ են հայտնաբերել օրալ սեքսի եւ կրկնակի վիժման վտանգի նվազման միջեւ։

Ինչպես հայտնում է Mirror-ը, մինետը կարող է հատկապես օգտակար լինել այն կանանց համար, ովքեր երեք եւ ավելի վիժում են ունեցել մինչեւ հղիության 20-րդ շաբաթը։ Հետազոտությանը մասնակցել են 97 կանայք, որոնց մոտ ավելի վաղ կրկնակի վիժումներ են եղել, ինչպես նաեւ 137 կանայք, որոնք կարողացել են պահպանել երեխային։ Փորձարկվողների շրջանում կատարված հարցումը ցույց է տվել, որ թույլ սեռի այն ներկայացուցիչները, որոնք հղիության ժամանակ խնդիրներ չեն ունեցել, հաճախ են իրենց զուգընկերների հետ օրալ սեքսով զբաղվել։

Այսպես, այն կանանց շրջանում, որոնք իրենց երեխաներին ժամանակին են ծննդաբերել, մինետ արել է 72,9 տոկոսը, իսկ վիժած կանանց՝ 56,9 տոկոսը։ Ինչպես նշում են գիտնականները, որոշ դեպքերում օրալ սեքսը, իրոք, կարող է կարեւոր դեր խաղալ կնոջ առողջության համար։

Հայտնաբերված կապի պատճառը դեռեւս չի պարզվել, սակայն գիտնականները չեն բացառում, որ պտղի վրա օգտակար ազդեցություն է գործում տղամարդու սերմնահեղուկը։ Սրա հետ կապված՝ իրենց ապագա հետազոտություններում մասնագետները ծրագրում են ուսումնասիրել հղի կնոջ իմունային համակարգի վրա սերմնային պլազմայի ազդեցությունը։

Հետազոտության արդյունքները հրատարակվել են Journal of Reproductive Immunology ամսագրում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է