• Latest news

Անհավանական պատմություն. 39-ամյա կինը հղիացել է արգանդի երկու փողերը հեռացնելուց հետո

29 մայիսի, 2019  17:43

Միսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքից 39-ամյա Էլիզաբեթ Կաֆը հղիացել եւ երեխա է ունեցել, թեեւ վստահ էր, որ այլեւս երեխա չի ունենա: Այդ ժամանակ Էլիզաբեթն արդեն 3 երեխա ուներ, սակայն իր չորրորդ երեխային՝ Բենջամինին նա հրաշք է համարում: Բանն այն է, որ 4 տարի առաջ քաղցկեղի պրոֆիլակտիկայի վիրահատության ժամանակ հեռացրել էին նրա երկու ֆալոպյան փողերը, որոնք ձվարանը միացնում են արգանդին:

Ձվաբջիջը սովորաբար բեղմնավորվում է արգանդի փողի մեջ: Դրա համար արգանդի փողերի հեռացման վիրահատությունը՝ սալպինգէկտոմիան, կոնտրացեպցիայի գրեթե կատարյալ մեթոդ է համարվում եւ տեսականում բնական հղիությունը անհնար դարձնում:

Սալպինգէկտոմիայի անցկացումից հետո դեռեւս հղիանալու հավանականություն կա ԱՄԲ միջոցով, որի ժամանակ  լաբորատոր պայմաններում արդեն բեղմնավորված ձվաբջիջը տեղադրվում է արգանդ, բայց Էլիզաբեթը չի դիմել ԱՄԲ-ի:

Նա առաջին անգամ հասկացել է, որ հիղի է, երբ զգացել է նույն նախանշանները, որոնք նրա մոտ եղել են նախորդ հղիությունների ժամանակ: Հղիության թեստը դրական արդյունք է տվել, իսկ հիվանդանոցում նրա հղիությունը հաստատել են:

Գիտնականները կարծում են, որ սալպինգէկտոմիայից հետո հղիանալու շատ փոքր հավանականություն կա, քանի որ փողերը հնարավոր չէ ամբողջությամբ հեռացնել եւ սերմնաբջիջները դեռեւս կարող են հանդիպել ձվաբջջին:

Լոնդոնում  Համալսարանական քոլեջի հիվանդանոցից գինեկոլոգ Դավոր Յուրկովիչը նույնպես հաստատել է դա:

«Անհնար է վիրահատության ժամանակ ամբողջությամբ հեռացնել փողերը, քանի որ դրանց մի մասը անցնում է արգանդի մկանի միջով եւ այդ մասը պետք է թողնել», - ասել է նա:

«Հավանական է, որ նրա փողերից մեկի ծայրը վիրահատությունից հետո բացվել է: Դա թույլ է տվել սերմնաբջիջներին ներթափանցել որովայնախոռոչ եւ բեղմնավորել ձվաբջջին: Այս դեպքում արտառոց է այն, որ բեղմնավորված ձվաբջիջը ներթափանցել է արգանդի փողերի մնացած հատված եւ նորմալ տեղափոխվել  արգանդի խոռոչ: Նման բան իսկապես շատ հազվադեպ է տեղի ունենում»:

Պրահայում IVF Cube կլինիկայի տնօրեն, բժիշկ Խանա Վիսնովան իր հերթին ենթադրել է, որ ձվաբջիջը կարող է արգանդ ներթափանցել վիրահատությունից հետո մնացած անցքից:

 «Ես երբեք չեմ տեսել նման դեպք, դա ուղղակի անհավանական է: Դա դժվար է բացատրել, բայց եթե ձվարանը շատ մոտ է եղել արգանդին, հնարավոր է ձվաբջիջը կարող էր շրջանցել դրանց միջեւ եղած տարածությունը վիրահատությունից հետո մնացած կարի միջոցով», - նշել է նա:

Բենջամինը ծնվել է կեսարյան հատման միջոցով: Եվ էլիզաբեթին վիրահատած բժիշկները համոզվել են, որ ֆալոպյան փողերը իսկապես հեռացվել են:

«Ես չգիտեմ՝ արդյոք Բենջամինի ծնունդը բժշկական հրաշք էր, թե նա պարզապես պետք է ծնվեր, - «Կանզա սիթի սթար» թերթին ասել է Էլիզաբեթը,-ես հաստատ գիտեմ, որ Բենջամինը շատ յուրահատուկ է: Յուրահատուկ ինձ եւ մեր ընտանիքի համար»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է