• Latest news

Լեյկոզ ունեցող տղան, որի կյանքի համար պայքարում էին 10 հազար կամավորներ, դոնոր է գտել եւ փրկող վիրահատության ենթարկվել

31 մայիսի, 2019  16:20

5-ամյա Օսկար Սաքսելբի Լին, որը տառապում է սուր լիմֆոբլաստային լեյկոզով (ALL), հայտնի է դարձել այն բանից հետո, երբ հազարավոր մարդիկ անձրեւի տակ հերթում կանգնել են, որպեսզի նրա համար ոսկրածուծի դոնոր դառնան:

Բժիշկների կանխատեսմամբ՝ տղային ապրելու 3 ամիս էր մնացել, թերապիայի անցկացման համար նրան ցողունային բջիիջների փոխպատվաստում էր անհրաժեշտ:

Ծնողների օգնության կոչին ամբողջ Բրիտանիայից արձագանքել էր մոտ 10 հազար մարդ: Միայն հայրենի Վուսթերում անձրեւի տակ կանգնել էին 5 հազար կամավորներ: Նման մասշատաբային ակցիան տվել էր իր արդյունքը. գտնվել էր Օսկարի հետ հյուսվածքային համատեղելիությամբ դոնոր:

 Նախօրեին հայտնի էր դարձել, որ տղայի ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունը բարեհաջող է անցել:

Նրա ծնողները նշում են, որ նա իրեն լավ է զգում եւ երազում է հանդիպել իր դոնորի հետ: Փրկող վիրահատությունը թույլ կտա նրան ագրեսիվ թերապիա անցնել, որն, ինչպես հույս ունեն բժիշկները, վերջնականապես կոչնչացնի քաղցկեղային բջիջները եւ Օսկարի առջեւ նոր կյանքի դռներ կբացի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել