• Latest news

Հալածանքները դպրոցում բարձրացնում են ճարպակալման հավանականությունն ավագ տարիքում

1 հունիսի, 2019  12:01

Հալածանքները եւ ծաղրը դպրոցում կարող են բացասաբար ազդել առողջության վրա հետագայում։

Ռազմաբուժական համալսարանի (USU) եւ Երեխաների առողջության եւ մարդու զարգացման ազգային ինստիտուտի (NICHD) գիտնականները հետազոտություն են իրականացրել 100 դեռահասի մասնակցությամբ, որոնք ավելորդ քաշ կամ ճարպակալում են ունեցել։ Առողջության վիճակին մասնագետները հետեւել են 1996 թվականի հուլիսից մինչեւ 2009 թվականի հուլիս։ Փորձի մասնակիցները մասնավորապես պետք է ամեն օր պատասխանեին հարցերին՝ արդյո՞ք նրանց ծաղրում են հասակակիցները քաշի պատճառով, թե՞ ոչ։

Համադրելով ստացված տեղեկատվությունը մարմնի զանգվածի ինդեքսի հետ՝ գիտնականները հայտնաբերել են, որ այն դեռահասները, ովքեր ավելի հաճախ են ծաղրվել դպրոցում, մեկ տարում հավաքել են 33 տոկոսով ավելի շատ քաշ եւ 91 տոկոսով ավելի շատ ճարպային զանգված նրանց համեմատ, ովքեր հալածանքների չեն ենթարկվել։

Փորձագետների կարծիքով, դա կապված է այն բանի հետ, որ երեխան, որը ենթարկվում է բուլինգի, կարող է ցածր ինքնագնահատական ունենալ, ինչն առաջ է բերում անառողջ վարքագիծ, այդ թվում շատակերություն։ Գիտնականները կոչ են անում չանտեսել այդ հանգամանքը՝ հաշվի առնելով վնասն առողջության համար երկարաժամկետ հեռանկարում։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Pediatric Obesity ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll