• Latest news

ՄԻԱՎ-ի հանդեպ անխոցելիություն ստացած «ԳՄՕ երեխաները» հայտնվել են վաղաժամ մահվան վտանգի առաջ

4 հունիսի, 2019  14:52

ՄԻԱՎ-ի հանդեպ անխոցելիություն ստացած «ԳՄՕ երեխաները» հայտնվել են վաղաժամ մահվան վտանգի առաջ: Nature Medicine ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ ժամանակի ընթացքում վաղաժամ մահվան հավանականությունը նրանց մոտ մեծանում է 21 տոկոսով:

Բերքլիում Կալիֆոռնիայի համալսարանից (ԱՄՆ) Ռասմուս Նիլսենը նշում է, որ ԴՆԹ-ում փոփոխությունները չափազանց վտանգավոր են՝ հաշվի առնելով հնարավոր հետեւանքների մասին տեղեկությունների բացակայությունը: ՄԻԱՎ-ի հանդեպ անխոցելիությունը կարող է բնածին, չնայած եւ հազվադեպ հանդիպող անոմալիա լինել: Խոսքը CXCR4 եւ CCR5 կոռեցեպտորներում մուտացիաների մասին է:

Միաժամանակ, գենոմների տվյալների վերլուծությունը, որոնք ընդհանրացվել են Biobank ծավալուն նախագծի շրջանակում, հետաքրքիր պատկեր է պարզել: Այսպես՝ տարեց բրիտանացիները, որոնք գենետիկ մակարդակում ՄԻԱՎ-ի հանդեպ անխոցելիություն ունեին, իրենց հասակակիցներից 21 տոկոսով ավելի հաճախ էին մահանում, ընդ որում՝ այս խզումը տարիքին զուգահեռ մեծանում էր: Ո՞րն է սրա պատճառը: Գիտնականներն առայժմ այս հարցի պատասխանը չունեն: Սակայն նրանք չեն բացառում, որ CCR5-ի պատճենի վնասումը, որն ապահովում է ՄԻԱՎ հանդեպ օրգանիզմի կայունությունը, մարդուն ավելի խոցելի է դարձնում այլ հիվանդությունների, այդ թվում՝ գրիպի հանդեպ:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Չինաստանում ծնվել էին առաջին գենետիկորեն մոդիֆիկացված երեխաները, որոնք ՄԻԱՎ-ի հանդեպ անընկալունակ են: Նրանց «հայրը»՝ կենսաբան Ցզյանկույ Հեն պնդում էր, որ փոփոխություն է կատարել CCR5-ը կոդավորող գենում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է