• Latest news

Հեպատիտի դեմ նոր բարձր արդյունավետությամբ պատվաստանյութը շուտով կհայտնվի շուկայում

19 հունիսի, 2019  14:16

Հեպատիտ B-ի դեմ նոր պատվաստանյութը բարեհաջող կլինիկական փորձարկումներ է անցել եւ կարող է շատ շուտով շուկայում հայտնվել:

VBI Vaccines ընկերության  Սայ բի վակ անվանումով պատվաստանյութի արդյունավետությունը համեմատել են Էնջերիկս B պատվաստանյութի հետ, որն օգտագործում են 1989 թվականից:

Պարզվել է՝ նոր պատվաստանյութն ավելի արդյունավետ  է. Սայ բի վակի դոզայի (10 մգ)  ներարկման դեպքում պաշտպանությունը նկատվել է 1.4 տոկոս մակարդակում: Իսկ Էնջերիկսի 20 մգ-ն 76.5 տոկոսով է պաշտպանել:

Հետազոտողները պնդում են, որ նոր պատվաստանյութը իմունիտետ է ձեւավորում հեպատիտ B-ի մակերեւութային հակագենի բոլոր երեք տեսակների դեմ անգամ այն մարդկանց մոտ, որոնք զգայուն չեն սովորական պատվաստանյութերի նկատմամբ, ինչպես նաեւ հեպատիտ B-ով վարակված մայրերից ծնված երեխաների մոտ:

Նոր պատվաստանյութի հետազոտություններն անցկացվել են նաեւ ՌԴ տարածքում եւ նույնպես բարեհաջող ավարտ են ունեցել:  Ըստ կանխատեսումների՝ ՌԴ-ն կդառնա առաջին եվրոպական երկիրը, ուր կմատակարարվի նոր պատվաստանյութը:

Պատվաստանյութը շուկայում կարող է հայտնվել հաջորդ տարի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել