• Latest news

«Ծառ-մարդը» բժիշկներին խնդրում է իր ձեռքերն անդամահատել

26 հունիսի, 2019  17:45

Բանգլադեշից 28-ամյա Աբուլ Բաժանդարը տառապում է շատ հազվագյուտ հիվանդությամբ, որի պատճառով նրան «ծառ մարդ» են անվանել: Նրա մաշկը ծածկվում է պալարներով, որոնք նման են ծառի կեղեւին: Պալարները սարսափելի վատթարացնում են նրա կյանքի որակը եւ անտանելի ցավ պատճառում, որի պատճառով Աբուլը վիրաբույժներին խնդրում է իր ձեռքերն անդամահատել:

AsiaOne լրատվական պորտալը հայտնում է, որ Աբուլը տառապում է epidermodysplasia verruciformis-ով: Պացիենտը 2016 թվականից 25 վիրահատության է ենթարկվել պալարները հեռացնելու համար: Ինչ-որ պահի թվում էր, թե հաջողվել է հիվանդությանը հաղթել, բայց 2018 թվականի մայիսից ախտանիշները կրկին սրվել են, եւ վիճակը վատթարացել է. հիմա պալարները գրեթե ամբողջությամբ ծածկում են նրա ափերը եւ ոտնաթաթերը:

«Ցավն անտանելի է դարձել: Ես գիշերները չեմ կարողանում քնել: Ես վիրաբույժներին խնդրել եմ ձեռքերս անդամահատել, որ կարողանամ հանգիստ շունչ քաշել»,- ասել է պացիենտը:

Նրա մայրը՝ Ամինա Բիբին, աջակցում է որդու խնդրանքին:

«Անդամահատումը գոնե ցավից կազատի: Հիմա նա, կարծես, դժոխքում լինի»,- ասել է նա:

Պլաստիկ վիրաբույժ Սամանտա Լալ Սենն ասել է, որ պետք է հավաքվեն 7 բժիշկներ, որպեսզի ընտրեն պացիենտի համար լավագույն բուժումը:

«Նա իր ցանկությունն է արտահայտել, բայց մենք պետք է մտածենք, թե ինչպիսի որոշումը նրա համար լավագույնը կլինի»,- ասել է մասնագետը:

Երկրի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ Աբուլը ստիպված չի լինի բուժման համար վճարել:

Նշենք, որ ըստ uptodate բժշկական ռեսուրսի՝ աշխարհում նկարագրվել եւ գրանցվել է այս հազվագյուտ հիվանդության ընդամենը 501 դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել