• Latest news

Ինչ պետք է իմանալ օրալ հակաբեղմնավորիչների մասին. դրանք սկսում են ազդել ոչ անմիջապես

10 հուլիսի, 2019  14:33

Հակաբեղմնավորիչներն անմիջապես չեն ազդում, դրա համար կանայք դրանք ընդունելուց հետո պետք է որոշ ժամանակ օգտվեն նաեւ հակաբեղմնավորման այլ մեթոդներից։

Ինչպես տեղեկացնում է Yahoo News-ը, անհրաժեշտ արդյունքը օրալ հակաբեղմնավորիչներից կախված է հակաբեղմնավորիչի տեսակից եւ մենստրուալ ցիկլի փուլից, երբ սկսվել է հակաբեղմնավորիչի ընդունումը։

Ինչպես պնդում են մասնագետները, եթե կինն սկսում է ընդունել հակաբեղմնավորիչներ, որոնք միայն պրոգեստին են պարունակում, ցիկլի ամենասկզբում էֆեկտն անմիջապես կստացվի։ Եթե ընդունումն սկսվում է ցիկլի 5-րդ օրից հետո, «ակտիվացման» ժամկետն ավելանում է մինչեւ 48 ժամ։

Տարբեր հորմոններ (պրոգեստին եւ էստրոգեն) պարունակող միջոցները կգործեն անմիջապես, եթե ընդունումն սկսվի ցիկլն սկսվելու 5 օրվա սահմաններում։ Բայց եթե ընդունումն սկսվել է ցանկացած այլ ժամանակ, կպահանջվի ուղիղ 7 օր՝ նախքան միջոցը կսկսի գործել։

Այս հաշվարկներն արվել են՝ ելնելով այն բանից, որ միջին վիճակագրական ցիկլը տեւում է 28 օր։ Եթե ցիկլը կանոնավոր չէ, արժե սպասել առնվազն 48 ժամ։

Նաեւ պետք է հիշել, որ աղեստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդությունները, որոնք ուղեկցվում են ուժեղ լուծով եւ փսխումներով, կարող են խանգարել միջոցի ներծծմանը, այսինքն՝ միջոցներն ինչպես հարկն է արդյունավետ չեն լինի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել