• Latest news

Վերջին 50 տարվա ընթացքում կանայք սկսել են 3 անգամ ավելի շատ էրոտիկ երազներ տեսնել

10 հուլիսի, 2019  23:43

Վերջին 50 տարվա ընթացքում 16-30 տարեկան կանայք սկսել են 3 անգամ ավելի շատ էրոտիկ երազներ տեսնել: Նման տվյալներ է հրապարակել Psychology & Sexuality ամսագիրը Գերմանիայի Գրայբուրգի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքներով: Այդպիսով, տղամարդիկ եւ կանայք էրիոտիկ երազներ են տեսնում հավասարաչափ:

Հետազոտության շրջանակում հարցում է անցկացվել 16-92 տարեկան 2907 մարդկանց շրջանում: Տղամարդկանց եւ կանանց 18%-ն էրոտիկ բնույթի երազներ է տեսնում, որոնցում առկա են ֆլիրտ եւ համբույրներ:

16-30 տարեկան անձնաց շրջանում նման բնույթի երազներ են տեսել տղամարդկանց 25%-ն ու կանանց 22%-ը: Հատկանշական է, որ նման երազներ են տեսնում հաճախ սպորտի կամ քաղաքականության մասին երազներում:

Վերջին տասնամյակներին էրոտիկ երազներ տեսնող կանանց թվի աճը գիտնականները բացատրում են ֆեմինիստուհիների ակտիվությամբ:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է