• Latest news

Պարեր եւ կրեատիվություն. 104-ամյա տատիկը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը

18 հուլիսի, 2019  19:52

Սենթ Չարլզից 104-ամյա Վիրջինիա Լեյթները բացահայտել է երկարակեցության գաղտնիքները:

Տարեց կնոջ խոսքով՝  կազմվածքը պահպանելու համար պետք է համաշխարհային միտումներից տեղյակ լինել եւ չվախենալ կրեատիվությունից:

 The Daily Mail-ը հաղորդում է, որ չնայած մեծ տարիքին Վիրջինիան փորձում է ինչ-որ նոր բան սովորել, պարերի է հաճախում եւ լավատեսորեն է նայում աշխարհին:

«Ես ուզում եմ պարել եւ ուրախանալ», -ասում է նա: Վիջինիան չի վախենում է փոփոխություններից, նա հաճախել է համակարգչային գրագիտության դասընթացներին, սովորել է կարել, պատկերասրահում իր նկարներ է ցուցադրել:

Նրա մտերիմ բարեկամները՝ ծնողները, հորեղբայրները եւ քույրերը,  նույնպես երկարակյացներ են եղել:

Վերջին 20 տարիների ընթացքում ավելանում է երկարակյացների թիվը, այսինքն նրանց, ովքեր հատել են 100-ամյա շեմը:

Կանխատեսումների համաձայն՝ 2050-ին աշխարհում կապրի 3.7 մլն երկարակյաց:

Վիրջինիան նշում է. հավերժական պատանեկության բանալին ակտիվ կենսակերպն է. ամեն առավոտ նա ժամանակ է հատկացնում ֆիզիկական վարժություններին, հաճախ է գնում տեղական գրադարան:

«Անցյալ տարիներին ես հասկացա, որ հարկավոր է կենտրոնանալ դրական պահերի վրա: Այն տանը, որտեղ ես ապրում եմ, ես բացել եմ լավատեսների ակումբ, որտեղ մարդիկ կարող են միասին հավաքվել կյանքի լուսավոր կողմին նայելու համար», - ասել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել