• Latest news

Գիտնականները հայտնել են ցավի դեմ պայքարի պարզ եւ հասանելի մեթոդի մասին

28 օգոստոսի, 2019  15:29

Գիտնականների միջազգային խումբը հայտնել է ցավի դեմ պայքարի պարզ եւ հասանելի մեթոդի մասին: Անցկացված հետազոտությունների համաձայն՝ ցավային զգացողությունների հաղթահարմանը մարդուն օգնում է նրա զուգընկերոջ ներկայությունը: Ընդ որում՝ աջակցությունը կարող է լռելյայն լինել, առանց որեւէ ֆիզիկական շփման:

Փորձարկումներին մասնակցելու համար նորգրավվել են 48 տարբեր սեռի զույգեր: Ընդ որում՝ զուգընկերներից մեկը պետք է մշտապես եղունգների շրջանում չափազանց տհաճ ցավային զգացողություններ ունենար: Փորձարկումն անցկացվել է 2 անգամ՝ մասնագետի հետ մենակ կամ իր զուգընկերոջ ներկայությամբ, ում արգելված էր ինչ-որ կերպ աջակցել իր երկրորդ կեսին:

Ալգոչափի միջոցով (սարք ցավային զգայունության չափման համար) գիտնականները պարզել են, որ իր զուգընկերոջ ներկայությամբ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ցավի շեմը բարձրացել է: Ընդ որում՝ ցավազրկողի արդյունքը ուժեղացել է այն դեպքում, եթե փորձարկվողն իր սիրեցյալի կողմից ավելի մեծ կարեկցանք է զգացել:

Աշխատանքի համահեղինակ, Ավստրիայի Բժշկագիտության, բժշկական տեղեկատվության եւ տեխնոլոգիաների համալսարանից Ստեֆան Դյուշեկը նշում է, որ էմպատիան իսկապես կարող է ցավային զգացողությունների ժամանակ դիսթրեսը զսպել:

Անցկացված փորձարկումներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Scandinavian Journal of Pain ամսագրում հրապարակված հոդվածում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել