• Latest news

Աշխատանքի՝ արձակուրդից հետո. ինչպե՞ս նվազեցնել սթրեսը

28 օգոստոսի, 2019  20:20

Մարդկանց մեծ մասի համար դժվար է աշխատանքի դուրս գալ արձակուրդից հետո, անգամ եթե նրանք իսկապես սիրում են իրենց աշխատանքը։ Ի՞նչ անել, որպեսզի հաղթահարվի սթրեսը եւ բարելավվի աշխատունակությունն արձակուրդից հետո առաջին օրերին։ Այս մասին մի քանի խորհուրդներ է տալիս հոգեբան Աշխեն Մկոյանը։

  1. Եթե արձակուրդի ժամանակ դուք քաղաքից դուրս եք գնացել կամ մեկ այլ երկիր, տուն վերադարձեք աշխատանքի դուրս գալուց գոնե 2-3 օր առաջ։ Այդպես դուք կհասցնեք փոքր-ինչ հարմարվել սովորական միջավայրին աշխատանքն սկսելուց առաջ։ Իսկ եթե ուղեւորությունից հազիվ վերադարձած՝ գնում եք աշխատանքի, դուք շատ ավելի մեծ սթրես եք ունենում։
  2. Ցանկալի է երկուշաբթի չսկսել աշխատանքը. ջանացեք արձակուրդն այնպես կազմակերպել, որպեսզի առաջին աշխատանքային օրը լինի չորեքշաբթի կամ հինգշաբթի, այդպես աշխատանքային շաբաթն այդքան երկար չի թվա, ձեզ համար ավելի հարմարավետ կլինի, եւ դուք ավելի քիչ կհոգնեք։
  3. Առաջին աշխատանքային օրը ջանացեք պատասխանատու եւ կարեւոր որոշումներ չընդունել. կարծիք կա, որ աշխատունակությունը եւ անգամ մարդու ինտելեկտի մակարդակը արձակուրդից անմիջապես հետո փոքր-ինչ ընկնում է, դրա համար պահանջվում է մի փոքր ժամանակ, որպեսզի վերականգնվեք եւ սկսեք նորմալ աշխատել։
  4. Առաջին օրը ջանացեք շատ չծանրաբեռնվել. առաջին հերթին ավելի թեթեւ, ավելի հաճելի աշխատանքը կատարեք, իսկ բարդը թողեք հաջորդ օրվան։

Եվ վերջապես, մի մոռացեք օրվա ընթացքում հանգստանալու մասին նաեւ երեկոյան. ոչ մեծ ընդմիջումները կօգնեն վերականգնել ուժերը աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հետաքրքիր զբաղմունքներին կամ հոբբիին նվիրված երեկոները  կօգնեն խուսափել հետարձակուրդային ձանձրույթից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել