• Latest news

Գիտնականները հայտնի ցավազրկող միջոցի նոր կողմնակի էֆեկտ են բացահայտել

31 օգոստոսի, 2019  15:42

Ամերիկացի գիտնականները նկարագրել են հայտնի ցավազրկող տրամադոլի գործածման նոր կողմնակի էֆեկտը. պարզվում է, որ այն գործածել սկսելուց հետո մարդկանց արյան մեջ գլյուկոզայի խտությունը նվազում է եւ կարող է առաջանալ հիպոգլիկեմիա: Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

Մասնագետներն ուսումնասիրել են Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչության 2004-2019 թվականների ավելի քան 12 մլն գրառումների տվյալները, որոնցում հիշատակվում են տրամադոլի կողմնակի էֆեկտները: Նրանք ուշադրություն են դարձրել այն փաստին, որ տրամադոլի ընդունումը կարող է նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը եւ հիպոգլիկեմիայի բերել: Սա կարող է անչափ վտանգավոր լինել շաքարային դիաբետով տառապող մարդկանց համար:

Հետաքրքիր է, որ այլ ափիոնոիդային դեղամիջոցների դեպքում այդպիսի կապ չի դիտվում: Գիտնականների խոսքով՝ տրամադոլի գործածման դեպքում հիպոգլիկեմիայի զարգացման հավանականությունը տասնյակ անգամ բարձր է, քան այլ ափիոնոիդների գործածման դեպքում, եւ համեմատելի է հերոինային կախվածության բուժման համար կիրառվող մեթադոնի հետ:

Տրամադոլը հզոր ցավազրկող է, որը կիրառվում է միջին եւ ուժեղ ինտենսիվության ցավային համախտանիշներիի դեպքում, ցավոտ ախտորոշիչ կամ թերապեւտիկ միջոցառումներ անցկացնելիս եւ ափիոնայինների արգելման համախտանիշի բուժման համար:

Բժիշկի նշանակմամբ տրամադոլ ընդունող մարդուն կարելի խորհուրդ տալ հետեւել արյան մեջ գլյուկոզայի մակարդակին եւ դրա նվազում թույլ չտալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել