• Latest news

Գրեթե մոռացված հիվանդություն. Հնարավոր է՝ բորոտությունը Ամերիկա վերադառնա

10 սեպտեմբերի, 2019  23:48

Մարդկությանը բորոտությունը (բոր) հայտնի է հնագույն ժամանակներից, բայց վերջին տասնամյակներին դրանով հիվանդացությունը զգալիորեն նվազել է, հատկապես զարգացած երկրներում: Բայց այսօր վտանգ կա, որ այս հիվանդությունը կարող է ԱՄՆ վերադառնալ, պնդում է Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր բժիշկ Մարկ Սիգելը:

Նրա խոսքով՝ հիվանդության փոխանցողներ կդառնան անօթեւանները, որոնց թիվը Նահանգներում հասել է պատմական ռեկորդայինի: Որոշ քաղաքներում տասնյակ հազարավոր անօթեւաններ կան. Լոս Անջելեսի շրջանում, օրինակ, այսօր պաշտոնապես կա ավելի քան 60 հազար բոմժ, որոնք քնում են փողոցներում եւ փորփրում աղբակույտերը: Այս մարդկանց կենսակերպը նպաստում է նրանց շրջանում վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ բորոտության արագ տարածմանը: Իսկ քանի որ նրանք նաեւ մտնում են սրճարաններ եւ ռեստորաններ, քնում ավտոբուսի կանգառներում, կարող են շփվել նաեւ այլ քաղաքացիների հետ եւ նրանց վարակել:

Անցյալում համարվում էր, որ բորոտությունն անչափ վարակիչ է, ուստի հիվանդները պետք է հագնեին  հատուկ գլխադիրներ եւ քայլեին զանգակներով: Բայց հիմա ապացուցվել է, որ այս հիվանդությամբ վարակվելիությունն այնքան էլ մեծ չէ, իսկ դրա տարածմանը նպաստում է վատ հիգիենայի, կյանքի վատ պայմանների եւ որակյալ բուժման պակասի համակցումը: Այս ամենը ամերիկացի անօթեւանների ահռելի պոպուլյացիան իդեալական միջավայր է դարձնում բորոտության տարածման համար:

Նշենք, որ բորոտության բուժման բացակայության դեպքում կարող է առաջանալ մշտատեւ հաշմանդամություն եւ կուրություն: Անօթեւաններն այնքան էլ հաճույքով չեն դիմում բժիշկների օգնությանը՝ կարծելով, որ շրջապատողների համար որքան խղճահարույց տեսք ունենան, այնքան շատ նվիրատվություն կհավաքեն: Այս պատճառով նենգ հիվանդությունը, որը համարում էին միջնադարի խարան, կարող է նորից Ամերիկա վերադառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել