• Latest news

Ինչ ըմպելիքներ կարելի է տալ երեխաներին․ փորձագետները ուղեցույց են կազմել

25 սեպտեմբերի, 2019  09:32

Ամերիկյան մանկաբուժական ակադեմիայի, Սննդի եւ դիետոլոգիայի ակադեմիայի, Ամերիկյան մանկական ստոմատոլոգիայի եւ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի փորձագետները՝ սննդի ոլորտում առաջատար Healthy Eating Research գիտահետազոտական կազմակերպության գլխավորությամբ, մշակել են փոքր տարիքի՝ 0-5 տարեկան երեխաների համար ըմպելիքների օգտագործման ուղեցույց։

Գիտականորեն հիմնավորված խորհրդատվությունների մշակման համար մասնագետները կատարել են գիտական գրականության եւ այլ փաստաթղթերի ընդհանուր տեսություն։

Այսպիսով, առաջարկվող ըմպելիքների ընտրությունը (հարկ է նշել, որ այս խորհրդատվությունները վերաբերում են միայն առողջ երեխաներին) հետեւյալն է․

  • 0-6 ամսական՝ միայն կրծքի կաթ (կամ արհեստական կաթնային խառնուրդ)։
  • 6-12 ամսական՝ ի լրումն կրծքի կաթի/խառնուրդի, կարելի է երեխաներին ոչ մեծ քանակությամբ խմելու ջուր տալ՝ պինդ կերակրատեսակներից հետո։ Բավական է մի քանի կումը ուտելու ժամանակ։ Հյութեր երեխաներին ավելի լավ է չտալ, քանի որ դրանցում չկան սննդարար առավելություններ՝ համեմատած ամբողջական մրգերի հետ։
  • 12-24 ամսական՝ երեխաներին կարելի է տալ անարատ կաթ, սովորական խմելու ջուր, ոչ մեծ քանակությամբ 100 տոկոսանոց մրգային հյութ՝ առանց շաքարի (սակայն նախընտրելի են իսկական մրգերի փոքր կտորները)
  • 2-5 տարեկան՝ անյուղ կաթ, ջուր՝ օրական 0,7-0,9 լ, ոչ մեծ քանակությամբ 100 տոկոսանոց մրգային հյութ։

Փոքր տարիքի երեխաների սննդակարգում պետք է խուսափել շաքարի հավելումով ըմպելիքներից, այդ թվում համային հավելումներով կաթից, շաքար պարունակող եւ ցածր կալորիականությամբ ըմպելիքներից, ինչպես նաեւ կոֆեինով եւ բուսական/ոչ կաթնային (նուշի, բրնձի, վարսակի) կաթից։ Այս բոլոր սննդամթերքները յուրահատուկ սննդարար արժեք չունեն։

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն, ինչ երեխաները խմում են մինչեւ 5 տարեկանը, ոչ միայն ազդում է նրանց սննդային սովորությունների վրա հետագայում, այլեւ էականորեն ազդեցություն է թողնում նրանց առողջական վիճակի վրա ե՛ւ ներկայում, ե՛ւ ապագայում, այդ պատճառով շատ կարեւոր է ծնված օրից ճիշտ կազմակերպել երեխայի սննդակարգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել