• Latest news

7 մթերք, որոնք ավելի օգտակար են մուլտիվիտամիններից

26 սեպտեմբերի, 2019  22:41

Առողջ սնվելու ոլորտի փորձագետները նշել են այն մթերքները, որոնք իրենց հատկություններով շատ ավելի օգտակար են անգամ մուլտիվիտամինային հավելումներից, տեղեկացնում է «Ակտուալնիե նովոստի»-ն։ https://actualnews.org/

Մարդիկ, ովքեր մտածում են առողջ սննդի մասին, պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ջրիմուռներին։ Դրանք օրգանիզմն ապահովում են յոդով (դա հատկապես ակտուալ է նրանց համար, ովքեր վահանաձեւ գեղձի խնդիրներ ունեն), ինչպես նաեւ անհրաժեշտ այլ միկրոտարրերով։ Ամենաօգտակար ջրիմուռներն են ծովակաղամբը, նորին, կոմբուն եւ վակամեն։

Եվս մեկ շատ օգտակար մթերք է լյարդը, որը պարունակում է А վիտամին, ֆոլաթթու, վիտամին B12, երկաթ, պղինձ, ինչպես նաեւ կարեւոր այլ նյութեր։ Իսկ որպեսզի լրացվի սելենի պաշարը (եւս մեկ կարեւոր նյութ վահանաձեւ գեղձի համար), հարկավոր է օգտագործել բրազիլական ընկույզ։

Ոստրեները, կատարիկները եւ միդիաները հիանալի աղբյուր են կարեւորագույն շատ վիտամինների եւ հանքանյութերի համար։ Փորձագետներն ասում են, որ օգտակար նյութերը, որոնք պարունակվում են կակղամորթներում, մարդու օրգանիզմի կողմից յուրացվում են շատ ավելի լավ, քան սինթետիկ վիտամինները։ Օրգանիզմի համար կարեւոր մյուս մթերքներն են բուլղարական տաքդեղն ու ձողաձկան լյարդը։ Գումարած՝ մի մոռացեք կարտոֆիլի մասին, որը շատ ավելի է հարուստ օգտակար միացություններով, քան թվում է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է