• Latest news

Ֆիզիկական մարզումները ծանրաբեռնում են ոչ միայն մկանները, այլ նաեւ ուղեղը

27 սեպտեմբերի, 2019  13:02

Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից գիտնականները պարզել են, որ ֆիզիկական մարզումների ժամանակ հոգնում են մարդու ոչ միայն մկանները, այլեւ գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է որոշումների կայացման համար: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ մարդը մշտապես իրեն վերահսկում է, որ չգերհոգնի եւ վնասվածք չստանա, կարծում են հետազոտողները: Այս մասին հայտնում է Current Biology-ն:

Մարզիկների ֆիզիկական հոգնածությունը կարող է առաջանալ ոչ միայն զուտ ֆիզիկական ուժասպառությունից, զգալի ավանդ ունի նաեւ մտավոր ծանրաբեռնվածությունը: Գիտնականների կարծիքով՝ այս արդյունքն առանձնահատուկ կերպով արտահայտվում է այն ժամանակ, երբ մարմնամարզիկն իրեն չափից ավելի հոգնեցնում է:

Նոր աշխատանքի հեղինակները հետազոտել են 37 մարդու, որոնք եռամարտով են զբաղվում՝ մարզաձեւ, որը ներառում է վազքը, լողը եւ հեծանվավազքը: Փորձարկվողների կեսը 3 շաբաթ մարզվել է չափավոր ուժեղացված ծրագրով, որոնց ընթացքում գիտնականները նրանց ստանդարտ ծանրաբեռնվածությունը 40 տոկոսով մեծացրել են: Երկրորդ կեսը մարզվել է սովորական ռեժիմով:

Այն մասին, թե փորձի մասնակիցներն իրենց ինչպես են զգում, գիտնականները տեղեկացել են հատուկ հարցաշարերով, նրանց վարքագծի վերլուծությամբ, ինչպես նաեւ ՄՌՏ-ով: Վերջին մեթոդը գիտնականներին թույլ է տվել պարզել, թե մարզումների ժամանակ նրանց ուղեղի որ հատվածներն են գործարկվել:

Պարզվել է, որ առաջին խմբի փորձարկվողները այդ 3 շաբաթվա ընթացքում իրենց հոգնած են զգացել. այս մասին էին վկայում բոլոր ցուցանիշները: ՄՌՏ ցուցանիշներով պարզվել է, որ ակտիվացել է մարզիկների գլխուղեղի այն հատվածը, որը սովորաբար պատասխանատու է վերահսկման եւ որոշումների կայացման համար:

Գիտնականները սրա հիման վրա հանգել են այն եզրակացության, որ մարզումների ժամանակ՝ հատկապես ուժեղացված, հոգնում են ոչ միայն մկանները, որոնք կատարում են անմիջական աշխատանքը: Այս ընթացքում հոգնում է նաեւ ուղեղը, որը վերահսկում է մեր օրգանիզմում տեղի ունեցող բոլոր պրոցեսները: Այն հետեւում է, որ մկաններն ավելի շատ չհոգնեն, քան անհրաժեշտ է, որպեսզի որեւիցե վնասվածք չառաջանա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել