• Latest news

Կինը լեղապարկից եւ ստամոքսի մի մասից զրկվել է հեղուկ ազոտով ջրի պատճառով

18 հոկտեմբերի, 2019  14:42

ԱՄՆ Ֆլորիդա նահանգից Սթեյսի Վեյջերսը զրկվել է լեղապարկից եւ փորի մի մասից այն բանից հետո, երբ ջուր է խմել բաժակով, որի մեջ հեղուկ ազոտ կար:

Independent պարբերականը հայտնում է, որ Սթեյսին դատի է տվել Դոն ՑեԶար հյուրանոցին այն բանից հետո, երբ 2018 թվականի նոյեմբերի 11-ին հյուրանոցի ռեստորանում ծանոթի տարեդարձը նշելիս ջուր է խմել բաժակով, որի մեջ հեղուկ ազոտ էր ընկել: Քիմիական նյութն, ամենայն հավանականությամբ, տուժածի ըմպելիքի մեջ է ընկել, երբ մատուցողը այն օգտագործել է ռեստորանի մեկ այլ հյուրի աղանդերում ծխի էֆեկտ ստեղծելու համար:

Սթեյսին մեկ կում կատարելուց հետո արդեն մի քանի վայրկյան անց իրեն վատ է զգացել: Նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որտեղ բժիշկները ստիպված էին հեռացնել լեղապարկը եւ հեղուկ ազոտի հետեւանքով փորի սառցահարման պատճառով մեռուկացած հյուսվածքները:

Տուժածի փաստաբան Ադամ Բրամը հայտնել է, որ նա մոտ 11 կիլոգրամով նիհարել է եւ հիմա ամբողջ կյանքի ընթացքում կտառապի մարսողության խնդիրներով: Հայցվորը հյուրանոցից 15 հազար դոլար է պահանջում վնասվածքի, բժշկական ծախսերի եւ բուժման ընթացքում աշխատավարձի կորուստի դիմաց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել