• Latest news

Սթրեսը նվազեցնում է տղա ունենալու շանսերը. հետազոտություն

23 հոկտեմբերի, 2019  14:28

Ապագա մայրերը, որոնք ֆիզիկական կամ հոգեբանական սթրեսի են ենթարկվում հղիության ընթացքում, տղա ունենալու քիչ շանսեր ունեն, ինչպես նաեւ, նրանց մոտ մեծ է վաղաժամ ծննդաբերության ռիսկը, հաղորդում է CNN-ը:

Հետազոտության հեղինակ, Նյու Յորքի Իվինգի բժշկական կենտրոնի տնօրեն Քեթրին Մոնկի խոսքով՝ եթե կինը տղայով է հղի, ապա նա ավելի խոցելի է դժբախտ դեպքերի նկատմամբ:

«Մենք գիտենք, որ տղամարդիկ ավելի խոցելի են մոր արգանդում»,- ասել է Մոնկը:

Հետազոտությանը մասնակցել են կանայք, որոնց մոտ արյան բարձր ճնշում եւ ֆիզիկական լարվածության այլ նշաններ են եղել, տղա եւ աղջիկ են ունեցել՝ 4:9 հարաբերակցությամբ, համապատասխանաբար, իսկ այն կանայք, որոնք հոգեբանական սթրեսի են ենթարկվել, ծնել են տղա եւ աղջիկ 2:3 հարաբերակցությամբ, համապատասխանաբար: Բոլոր կանանց մոտ առողջ հղիություն է ընթացել:

«Այլ հետազոտողներ պարզել են, որ տղաների ծնելիության նվազեցման միտումը կապ ունի տրավմատիկ իրողությունների հետ: Դրանցից մեկը նախագահ Քենեդիի սպանությունն է, մյուսը՝ Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը»,- ասել է Մոնկը:

Հղի կանայք, որոնք ֆիզիկական ճնշման են ենթարկվել, նույնպես հակված են եղել վաղաժամ ծննդաբերության: Սակայն հոգեբանական խնդիրների դեպքում ծննդաբերության ժամանակ ավելի շատ են բարդությունները, քան ֆիզիկական սթրեսի դեպքում:

Զարմանալի է նաեւ այն, որ որքան շատ սոցիալական աջակցում է ստացել մայրը, այնքան մեծ են եղել տղա երեխա ծնելու շանսերը:

«Աջակցությունը կարող է լինել ընտանիքի կամ ընկերների կողմից: Այդ զգացումը սթրեսի դեմ բախարգել է»,- ասել է Մոնկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է