• Latest news

Ուզում եք երկար ապրել՝ քիչ մտածեք, խորհուրդ են տալիս գիտնականները

25 հոկտեմբերի, 2019  16:33

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականներն ուսումնասիրել են ուղեղի հյուսվածքը երկարակյացների (100 տարեկանից ոչ պակաս մարդկանց) մահվանից հետո եւ համեմատել այն 60-70 տարեկանում մահացած մարդկանց հյուսվածքի հետ, տեղեկացնում է Fox8-ը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր մահացել են ավելի երիտասարդ հասակում, REST (RE-1 Silencing Transcription) սպիտակուցի ավելի ցածր մակարդակ են ունեցել, որը հանգստացնում է ուղեղի ակտիվությունը։

Հետազոտության համաձայն՝ ուղեղի չափից ավելի ակտիվությունը կապված է կյանքի տեւողության կրճատման հետ, այն դեպքում, երբ նման գերակտիվության ճնշումը երկարացնում է կյանքը։

Հետազոտությունը հիմնված է մարդու, մկների եւ որդերի ուղեղի հետազոտության արդյունքների վրա։

Ստացված արդյունքները «կարող են բավական հեռուն գնացող հետեւանքներ ունենալ ֆիզիոլոգիայի եւ կյանքի տեւողության վրա»,- ասվում է Բրյուս Յանկերի՝ Հարվարդի բժշկական դպրոցի գենետիկայի եւ նյարդաբանության պրոֆեսորի հայտարարությունում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել