• Latest news

6 ժամ ոտքի վրա. մասնագետները պատմել են ճարպակալումից խուսափելու պարզ միջոցի մասին

28 հոկտեմբերի, 2019  17:45

Ճարպակալման զարգացման ռիսկը բավական հեշտ է նվազեցնել: Դրա համար անհրաժեշտ է օրական առնվազն 6 ժամ անցկացնել ոտքի վրա՝ պնդում են Տեխասի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով՝ մարդու մոտ, որը կանգնում, քայլում կամ վազում է օրական գոնե 6 ժամ, նվազում է ճարպակալման հավանականությունը 32 տոկոսով: 

Գիտնականները 5 տարվա ընթացքում հետեւել են 7000 մեծահասակների կենսակերպին: Մասնագետները ֆիքսել են նաեւ՝ որքան ժամանակ են նրանք կանգնած դիրքում անցկացրել:

Արդյունքում պարզվել է, որ 6 ժամվա ընթացքում կանգնած դիրքը նվազեցնում է ճարպակալման զարգացման հնարավորությունը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Տղամարդկանց մոտ այն նվազել է 32 տոկոսով, կանանց մոտ՝ 35 տոկոսով: 

Գիտնականները նաեւ պարզել են, որ նման սովորությունն էապես նվազեցնում է նյութափոխանակության համախտանիշի զարգացման ռիկսը:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել