• Latest news

Հետազոտողները Թվիթերում հայտնաբերել են «միայնակ» օգտատերերին

5 նոյեմբերի, 2019  18:33

Միայնակ է Միացյալ Նահանգների հինգ մեծահասակներից մեկը։ Միայնությունը կապված է դեպրեսիայի, սիրտ-անոթային հիվանդությունների, դեմենցիայի, ինչպես նաեւ այլ հիվանդությունների հետ։ Հետազոտողների թիմը Penn Medicine-ից որոշել է պարզել, թե ինչ թեմաներ կարող են կապված լինել միայնության հետ կոնտենտի միջոցով, որը տեղադրվել եւ հասանելի է Թվիթերի օգտատերերի կողմից, գրում է MedicalXpress-ը։

Կիրառելով թվիթների լեզվաբանական վերլուծական մոդելներ՝ հետազոտողները պարզել են, որ Թվիթերում միայնության մասին գրող օգտատերերը շատ ավելի հաճախ գրում են հոգեկան բարեկեցության եւ այնպիսի բաների մասին, ինչպիսին են հոգեակտիվ նյութերի օգտագործումը եւ անքնությունը։ Աշխատանքի արդյունքները, որոնք հրապարակվել են BMJ Open-ում, կարող են հանգեցնել օգտատերերին ավելի հեշտ հայտնաբերելուն եւ նրանց աջակցելուն, անգամ եթե նրանք Թվիթերում բացահայտ չեն գրում միայնության զգացողության մասին։

«Միայնությունը կարող է դանդաղ մարդասպան լինել, քանի որ դրա հետ կապված բժշկական որոշ խնդիրներ կարող են ի հայտ գալ տասնամյակներ հետո,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Շարաթ Չանդրա Գունտուկուն։- Եթե մենք կարողանանք հայտնաբերել միայնակ մարդկանց եւ միջամտել նախքան նրանց առողջության հետ կապված խնդիրների առաջանալը, դա կարող է երկարատեւ հետեւանքներ ունենալ առողջությունը պահպանելու համար»։

Պարզելով սոցիալական ցանցերում տեղադրված եւ միայնակ մարդկանց հետ կապված բնորոշ թեմաներն ու լեզվաբանական մարքերները՝ թիմը բացահայտեց որոշ բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են «միայնության կանխատեսման համակարգի» կառուցման համար։

«Սոցիալական ցանցերը կարող են հետազոտողներին եւ կլինիկաների աշխատակիցներին թույլ տալ պասիվ չափել միայնությունը ժամանակի ընթացքում»,- ասում է հետազոտության համահեղինակ Ռեյչլ Շնայդերը։

Կենտրոնանալով Փենսիլվանիայում Թվիթերի օգտատերերի վրա՝ թիմը գտավ 6202 մարդու, որոնց թվիթները ներառել են այնպիսի բառեր, ինչպես «միայնակ»-ը կամ «մենակ»-ը ավելի քան հինգ անգամ դիտարկվող 2012-2016 թվականների ընթացքում։ Համեմատելով Թվիթերի այդ օգտատերերի ժամանակային շրջանակը՝ հետազոտողները պարզեցին, որ «միայնակ» օգտատերերը Թվիթերում գրեթե երկու անգամ ավելի հաճախ են գրում, եւ շատ ավելի հաճախ դա անում են գիշերը։

Թվիթների վերլուծությունից հետո պարզվեց, որ միայնության մասին գրող օգտատերերը չափից ավելի մեծ կապ են ունեցել ցասման, դեպրեսիայի եւ տագնապի հետ «ոչ միայնակ» խմբի համեմատ։ Բացի այդ, միայնակների խումբը ավելի շատ է կապված եղել հարաբերությունների (օրինակ, այնպիսի նախադասությունների օգտագործմամբ, ինչպիսին են «ինչ-որ մեկին ցանկանում եմ» կամ «ոչ ոք չի ուզում»), հոգեակտիվ նյութերի օգտագործման («ծուխ», «խոտ» եւ/կամ «հարբած») եւ նրանց հույզերի կարգավորման խնդիրների («ես պարզապես ցանկանում եմ», «ես չեմ կարող» եւ/կամ հայհոյանքներ) մասին թվիթների հետ։

«Թվիթերում մենք հայտնաբերեցինք, որ միայնակ օգտատերերը սոցիալական աջակցության պահանջ ունեն, եւ թվում է, թե հայհոյանքների օգտագործումը եւ ցասման արտահայտումը նշանն են այն բանի, որ այդ աջակցությունը չկա»,- ասել է Գունտուկուն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել