• Latest news

Հայաստանում դեռահասների կեսից ավելին չի մաքրում ատամները. հետազոտություն

11 նոյեմբերի, 2019  20:30

Հայաստանում 11-17 տարեկան դեռահասների կեսից ավելին սովորություն չունի մաքրելու ատամները (օրական մեկ անգամ կամ ավելի): Աղջիկները ավելի հաճախ են մաքրում ատամները, քան տղաները: Նման արդյունքներ են ստացվել «Հայաստանում դպրոցական տարիքի երեխաների առողջության նկատմամբ պահվածքը» վերջին հետազոտության ընթացքում:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արաբկիր» բժշկական կենտրոնի երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը, այդ հետազոտությունն անցկացվում է 4 տարին մեկ 11-17 տարեկանների շրջանում, եւ այն շատ արժեքավոր տեղեկություն է տալիս Հայաստանում դեռահասների կենսակերպի, պահվածքի եւ առողջական վիճակի մասին:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ պարբերաբար մաքրում են ատամները 11-15 տարեկան դեռահասների միայն 47%-ը եւ 17 տարեկան դեռահասների 50%-ը: Աղջիկների շրջանում նրանց թիվը, ովքեր պարբերաբար մաքրում են ատամները, ավելի մեծ է (57%), քան տղաների շրջանում (առնվազն 40%): Հետաքրքիր է, որ տղաների շրջանում ատամները պարբերաբար մաքրող երեխաները ավելի շատ են 11 տարեկանների խմբում  (մոտ 41%), եւ ավելի քիչ 15 տարեկանների խմբում (մոտ 33%):

Անցած տարվա ընթացքում հարցված երեխաների 46%-ը առնվազն մեկ անգամ այցելել է ատամնաբույժի մետ: Ընդ որում, աղջիկները եւ քաղաքաբնակներն ավելի հաճախ են այցելում ատամնաբույժի մոտ, քան տղաներն ու գյուղաբնակները: Գյուղերից երեխաների 18%-ը խոստովանել է, որ կյանքում երբեք չի այցելել ատամնաբույժի մոտ:

Չնայած ատամնաբույժի մոտ այցելող գյուղաբնակների թիվը՝ անցած տարվա ընթացքում անցկացված հետազոտության տվյալների համեմատ, աճել է, դեռահասների շրջանում բերանի խոռոչի հիգիենայի հետ կապված իրավիճակը վատացել է. հարցման համաձայն՝ դեռահասները սկսել են ավելի վատ հետեւել իրենց ատամների վիճակին, ինչը, իհարկե, հղի է հետագայում խնդիրների առաջացմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել