• Latest news

Անհասություն եւ սեպտիկ շոկ. Ո՞րն է եղել Ստեփանակերտում նորածին աղջկա մահվան պատճառը

12 նոյեմբերի, 2019  14:49

Լեռնային Ղարաբաղում Ստեփանակերտի Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում նոյեմբերի 11-ին մահացած նորածին աղջիկը ծնվել էր խորը անհաս, ինչի հետ կապված առողջական բազմաթիվ խնդիրներ է ունեցել: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց գլխավոր բժիշկ Վարդգես Օսիպովը:

Նրա խոսքով՝ աղջկա մայրը՝ 20-ամյա Մ. Մ.-ն, ծննդատուն է ընդունվել նոյեմբերի 7-ին առավոտյան ժամը 5-ին՝ ուժեղ արյունահոսությամբ եւ ընկերքի շերտատմամբ: Որոշվել է կատարել շտապ կեսարյան հատում, որի արդյունքում հղիության 31-32-րդ շաբաթում ծնվել է անհաս աղջիկը:

Գլխավոր բժշկի խոսքով՝ աղջկան ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, նրան մի քանի օր խնամել են նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, բայց չի հաջողվել նրան փրկել, իսկ նոյեմբերի 11-ի առավոտյան աղջիկը մահացել է:

Երեխայի մահվան ստույգ պատճառը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը, որի եզրակացությունն առայժմ պատրաստ չէ: Սակայն ըստ նախնական տեղեկությունների՝ աղջիկը մահացել է ներարգանդային վարակման հետեւանքով սեպտիկ շոկի պատճառով:

Նշենք, որ ծննդկանի վիճակը կայուն է, նրա կյանքին եւ առողջությանը ոչինչ չի սպառնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել