• Latest news

5 մթերք, որոնք չի կարելի ուտել սոված փորին

14 նոյեմբերի, 2019  10:57

Բոլոր մթերքները չէ, որ կարելի է ուտել նախաճաշին, ասում է ամերիկացի սննդաբան Քրիսթոֆեր Գարները։ Նրա խոսքով՝ կան մթերքներ, որոնք սոված փորին ուտելը չափազանց անցանկալի է։

Խմորիչով թխվածք

Խմորիչի ազդեցության տակ ստամոքսում գոյանում են գազեր, ինչի պատճառով առաջանում են փքվածություն եւ գխտոցներ։ Եթե ուզում եք թխվածք ուտել, ավելի լավ է դա անել սպիտակուցի եւ բանջարեղենների սննդաբաժին ընդունելուց հետո։

Շաքար եւ քաղցր մրգեր

Երբ մարդը դատարկ ստամոքսին քաղցր ըմպելիք է խմում, ուտում հասած բանան կամ մի երկու կոնֆետ, ենթաստամոքսային գեղձը սկսում է ինսուլին արտանետել, որի ազդեցության տակ արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ընկնում է, եւ մարդը սկսում է հոգնածություն, քնկոտություն եւ ապատիա զգալ։ Ոմանց թվում է, թե քաղցրն օգնում է «առույգանալ» առավոտ կանուխ, բայց դա ընդամենը կարճաժամկետ էֆեկտ է։

Ցիտրուսներ

Նարինջը, մանդարինը, գրեյփֆրուտը եւ կիտրոնը կարող են վնասել ստամոքսի լորձաթաղանթը, եթե դրանք ուտեք դատարկ ստամոքսին։ Ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում ցիտրուսներ ուտել միայն ուտելիքից հետո։

Տանձ եւ խուրմա

Տանձի եւ խուրմայի մեջ բարձր է բջջանյութի պարունակությունը, որը կարող է վնասել աղեստամոքսային համակարգի օրգանները, եթե դրանք ուտեք դատարկ ստամոքսին։ Ուստի այդ մրգերը նույնպես պետք է դառնան աղանդեր սննդի հիմնավոր ընդունումից հետո։

Սխտոր

Չնայած սխտորի ողջ օգտակարությանը՝ այն սոված փորին ուտել չարժե, քանի որ կարող է գրգռել ստամոքսի պատերը, ինչպես նաեւ լեղապարկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է