• Latest news

21-ամյա աղջիկը մահացել է քնի մեջ մենինգիտից

15 նոյեմբերի, 2019  10:51

21-ամյա Ջեսիկա Քեյնը անգլիական Հեյթսհեդ քաղաքից (Թայն էնդ Ուիր կոմսություն) մահացել է քնի մեջ մենինգիտից։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, հոկտեմբերի 13-ին աղջիկը տուն էր վերադարձել փառատոնից սուր գլխացավով եւ ժամանակից շուտ պառկել քնելու։ Հաջորդ առավոտյան՝ հոկտեմբերի 14-ին, նրա 49-ամյա մայրը՝ Շեյլա Ռոուելը, աղջկան ննջարանում մահացած է գտել։

Դիահերձումը ցույց է տվել, որ աղջիկը մահացել է մենինգոկոկային մենինգիտից եւ սեպտիցեմիայից։

«Երբ նա տուն վերադարձավ, հոգնած տեսք ուներ։ Բայց ամբողջ շաբաթ փառատոնում էր եղել, ուստի սա զարմանալի չէր։ Ես խորհուրդ տվեցի նրան պառկել քնելու։ Ժամը մոտ 19.00-ն էր։ Նա պարացետամոլ խմեց եւ ասաց, որ առավոտյան կգնա բժշկի, եթե վիճակը չլավանա,- հիշում է Շեյլա Ռոուելը։- Մտածել անգամ չէինք կարող, թե այս ամենն ինչի կհանգեցնի։ Գլխացավն այնքան հաճախ է պատահում մեր օրերում, որ մենք դրան մեծ նշանակություն չտվեցինք»։

Նա որոշել է կատարվածի մասին պատմել ԶԼՄ-ներին, որպեսզի տարածի մենինգիտի վտանգավորության մասին տեղեկությունը եւ այն, որ գլխացավը կարող է լինել այդ մահացու հիվանդության ախտանշանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել