• Latest news

Նորածին երեխաները կարող են զկրտալ մինչեւ 8 րոպե, եւ դա նորմալ է. մասնագետներ

15 նոյեմբերի, 2019  18:41

Նորածին երեխաների մոտ զկրտոցը չպետք է խուճապ առաջացնի ծնողների մոտ: Երեխան կարող է զկրտալ մինչեւ 8 րոպե, եւ դա նորմալ է: Այդպիսով երեխան սովորում է վերահսկել շնչառությունը՝ պնդում են Լոնդոնի համալսարանական քոլեջի աշխատակիցները:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ մասնագետներն ուսումնասիրել են 30-42 շաբաթական 217 երեխաների տվյալներ: Նրանից 10-ը զրկտացել է արթուն ժամանակ, 3-ը՝ քնի մեջ:

Գիտնականները էլեկտրոդներ են տեղադրել երեխաների գլխին ուղեղի ալիքները ֆիքսելու համար: Զկրտալու ժամանակ նրանք ֆիքսել են ուղեղի եզակի ակտիվություն. երկու ալիքները կապված են եղել կրծքավանդակից ելնող զգացողությունների հետ, երրորդ ալիքը՝ զկրտոցի արձագանքի հետ:

Ամենայն հավանականությամբ, զրկտոցն օգնում է ճիշտ շնչել, այդ թվում օգտագործելով վերահսկող շնչառություն:

Ի դեպ, մոր արգանդում երեխաները սկսում են զկրտալ հղիության արդեն 9-րդ շաբաթում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել