• Latest news

Հայաստանում փոխպատվաստված լյարդով առաջին երեխան «ոչ միայն քայլում է, այլեւ վազում»

22 նոյեմբերի, 2019  17:14

Հայաստանում երեխայի լյարդի առաջին փոխպատվաստումից հետո անցել է ուղիղ մեկ ամիս։ Այսօր թե՛ 10-ամյա պացիենտը, թե՛ նրա հայրը, որը դարձել է նրա դոնորը, իրենց հիանալի են զգում։ Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, «Արաբկիր» ԲԿ ղեկավար Արա Բաբլոյանը։

Նրա խոսքով՝ երկու պացիենտների մոտ էլ բարդություններ չեն եղել, եւ նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Իհարկե, հայրենի գյուղ գնալ դեռ չեն կարող. առնվազն եւս մեկ ամիս տղան պետք է գտնվի  բժիշկների հսկողության տակ, ինչից հետո կստանա իր տարիքին անհրաժեշտ  պատվաստումը, եւս մի երկու միջամտություն եւ կկարողանա մեկնել Երեւանից։ Իսկ առայժմ տղայի ընտանիքն ապրում է հիվանդանոցից ոչ հեռու։

«Պացիենտը իրեն հիանալի է զգում, նա ոչ միայն քայլում է, այլեւ վազում»,- ասել է Արա Բաբլոյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումը անչափահաս պացիենտին կատարվել է հոկտեմբերի 22-ին «Արաբկիր» ԲԿ-ում։ Պացիենտը, որը վիրահատության պահին  10 տարեկան 8 ամսական էր, լյարդի բնածին ֆիբրոզ ուներ՝ վտանգավոր հիվանդություն, որն առանց լյարդի փոխպատվաստման կսպաներ նրան առաջիկա ամիսներին։ Պացիենտի համար դոնոր դարձավ նրա հայրը, որը նրան տվեց իր լյարդի մի մասը։

Վիրահատությունը տեւեց 14,5 ժամ, եւ աշխատեց 22 մասնագետից բաղկացած խումբ, որոնցից 7-ը Հայաստան էր եկել Բելառուսից։

Հայաստանում մեծահասակ պացիենտին լյարդի առաջին վիրահատությունը նույնպես կատարվել է այս տարի, «Աստղիկ» ԲԿ-ում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել