Կեսարյան հատմամբ ծնված երեխաների մոտ կարող են վերգենետիկ փոփոխություններ տեղի ունենալ: Հիշյալ եզրահանգման են եկել Կարոլինյան ինստիտուտի (Շվեդիա) գիտահետազոտական խմբի անդամները: Նրանց կողմից իրականացված հետազոտության արդյունքները լույս են սփռում այն հարցի վրա, թե ինչու են կեսարյան հատմամբ ծնված երեխաները, համաձայն վիճակագրական տվյալների, իմունային համակարգի հետ կապված տարատեսակ հիվանդությունների զարգացման առավել բարձր ռիսկի ենթարկվում, տեղեկացնում է IFL Science-ը:
«Նորածինների մոտ որոշ հիվանդությունների առաջացման վտանգի բարձր մակարդակի համար պատասխանատու կենսաբանական մեխանիզմները համակարգային բնույթ են կրում եւ գենետիկ գործոններից ու, կյանքի առաջին օրերին, արտաքին միջավայրի առանձնահատկություններից են կախված: Հետազոտության շրջանակում փորձում էինք պարզել, թե ծննդաբերության եղանակը ԴՆԹ-ի ինչպիսի վերգենետիկ փոփոխություններ է առաջացնում», - նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Թոմաս Էքստրեմը: (Tomas Ekström): Վերգենետիկ փոփոխությունները գեների եւ բջջի ֆենտոպիպի արտահայտման՝ ԴՆԹ-ի հաջորդականության վրա ազդեցություն չունեցող փոփոխություններ են հանդիսանում: Գեները կարող են արտաքային միջավայրի գործոնների ազդեցությամբ ակտիվացման կամ ապաակտիվացման ենթարկվել: Օրինակ, հայտնի է, որ վերգենետիկ փոփոխությունները կարող են սննդակարգի կամ թունավոր նյութերի՝ օրգանիզմի վրա ազդեցությամբ ի հայտ գալ: Հետազոտության շրջանակում գիտնականները 43 նորածին (որոնցից 18-ը՝ կեսարյան հատմամբ լույս աշխարհ եկած) երեխաների պորտալարի ցողունային բջիջների վերգենետիկ փոփոխություններն են ուսումնասիրել: Պարզվել է, որ բնական եղանակով եւ կեսարյան հատմամբ ծնված երեխաների ԴՆԹ-ի գրեթե 350 հատվածներ տարբեր արտահայտում ունեն: Ընդ որում, հիշյալ փոփոխությունները նաեւ նյութափոխանակությունն ու իմունային համակարգը վերահսկող գեներում են նկատվել: «Բնական եղանակով ծննդաբերության ժամանակ երեխան սթրեսի է ենթարկվում, ինչը, արգանդից դուրս կյանքին նախապատաստվելու տեսանկյունից, նպաստավոր նշանակություն ունի: Կեսարյան հատման ժամանակ, սակայն, պաշտպանական համակարգերի ակտիվացում տեղի չի ունենում: Միգուցե հենց դա է պատճառը, թե ինչու են երկու խմբերում էպիգենոմի մակարդակի փոփոխություններ նկատվում», - մեկնաբանել է հետազոտական խմբի մեկ այլ անդամ՝ Միխաել Նորմանը (Mikael Norman):
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day