• Latest news

Հայ բժիշկները վիրահատել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տղամարդուն, ով ասեղ էր կուլ տվել

17 դեկտեմբերի, 2019  14:31

Հայ բժիշկները վիրահատել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 57-ամյա տղամարդուն, ով ասեղ էր կուլ տվել։

Օրերս հոգեկան առողջության պահպանման կենտրոններից մեկում բուժում ստացող պացիենտը խնամառուին որովայնի սուր ցավերի գանգատով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Տղամարդը պնդում էր, որ որովայնի ցավերի պատճառը ասեղ կուլ տալն էր: Կենտրոնում իրականացված հետազոտությունները հաստատել են տղամարդու ասածը․  ստամոքսից դուրս` ազատ որովայնի խոռոչում հայտնաբերվել է ասեղ:

Ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժները ախտորոշիչ հետազոտություններից հետո որոշել են վիրահատական միջամտությամբ հեռացնել ասեղը:

Մեկ ժամ տևած վիրահատության ընթացքում ասեղը հեռացվել է, այն տվյալ պահին եղել է ստամոքսից դուրս և արդեն իսկ հասցրել է վնասել ստամոքսի առաջնային պատն ու մեծ ճարպոնը:

Հիվանդն այժմ իրեն լավ է զգում, այսօր դուրս կգրվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է