• Latest news

Դեկտեմբերին ծնված աղջիկներն առանձնանում են ամուր սրտով․ հետազոտություն

20 դեկտեմբերի, 2019  09:43

Դեկտեմբերին ծնված աղջիկներն ավելի առողջ սիրտ են ունենում։ Իսկ գարնանը կամ ամռանը ծնված աղջիկները 12 տոկոսով ավելի հաճախ են մահանում զարկերակի կորոնար հիվանդություններից։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են British Medical Journal ամսագրում։

Սրտային հիվանդությունների զարգացման տեսակետից ամենավտանգավոր ամիսը ապրիլն է, իսկ ահա դեկտեմբերը համարվում է առավել նախընտրելի։ Ցավոք, հետազոտողները չեն կարող բացատրել, թե ինչի հետ է դա կապված, եւ ինչու է ձմռանը ծնված աղջիկների սիրտը ավելի առողջ։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ծնվելու ամսվանից կախված է այն, թե ինչ է մարդը ուտում, ինչ օդ է շնչում, ինչ քանակի արեւի լույս է ստանում կյանքի առաջին ամիսներին եւ հղիության ժամանակ։

Նոր հետազոտության շրջանակներում Brigham and Women's Hospital-ի եւ Բոստոնում Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները օգտագործել են 30-55 տարեկան ավելի քան 116 000 կանանց մասին տեղեկատվությունը։ Նրանց ուսումնասիրությունները սկսվել են 1976թ․ եւ շարունակվել են 38 տարի։

Ուսումնասիրությունների ընթացքում 43 000 կանայք մահացել են, իսկ նրանցից 8360-ը մահացել է սրտի հիվանդությունների պատճառով։ Ընդ որում, այդ հիվանդություններից գարնանը ծնվածների մահվան հավանականությունը 10 տոկոսով ավելի բարձր է եղել, իսկ ամռանը ծնվածներինը՝ 9 տոկոսով։ Ապրիլին ծնված լինելու դեպքում վտանգը մեծացել է 12 տոկոսով՝ համեմատած նրանց հետ, ովքեր լույս աշխարհ են եկել նոյեմբերին։ Իսկ ահա դեկտեմբերին ծնված կանայք 5 տոկոսով ավելի հազվադեպ են ժամանակից շուտ կյանքից հեռացել՝ համեմատած նույնիսկ նրանց հետ, ովքեր ծնվել են նոյեմբերին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել