• Latest news

5 հետաքրքիր փաստ կոլոռեկտալ քաղցկեղի մասին

22 դեկտեմբերի, 2019  16:42

Կոլոռեկտալ քաղցկեղը ամենավտանգավոր տեսակներից մեկն է: Այն երկար ժամանակ ի հայտ չի գալիս, այդ իսկ պատճառով սովորաբար հայտնաբերվում է բավականին ուշ փուլում: Սակայն, եթե այն ժամանակին ախտորոշվի, հնարավոր է բուժման ընթացքում բավականին հաջողություններ գրանցել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ քաղցկեղի այդ տեսակի մասին:

1. Կոլոռեկտալ քաղցկեղն ամենատարածված տեսակներից է

Կանանց մոտ տարածվածությամբ կոլոռեկտալ քաղցկեղը զիջում է իր դիրքերը միայն կաթնագեղձի քաղցկեղին, իսկ տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի եւ թոքերի քաղցկեղին: Առավել հաճառ քաղցկեղի այդ տեսակով հիվանդանում են 55-ից բարձր տարիքի մարդիկ, սակայն երբեմն այն ախտորոշվում է նաեւ երիտասարդների մոտ:

2. Կոլոռեկտալ քաղցկեղի ախտանշաններն ի հայտ են գալիս մեծ ուշացումով

Երկար ժամանակահատվածում կոլոռեկտալ քաղցկեղը չի անհանգստացնում, այդ պատճառով էլ մարդը չի հասկանում, որ հիվանդ է: Ախտանշանները, ինչպիսին են արյուն կղանքում, փորլուծություն կամ նյութափոխանակության հետ կապված խնդիրներն ի հայտ են գալիս միայն ուշ փուլերում:

3. Կոլոնոսկոպիան կոլոռեկտալ քաղցկեղի հայտնաբերման լավագույն ձեւն է

Թաքնված արյան համար կղանքի անալիզը ամենաստույգ մեթոդը չէ, քանի որ աղիներում առկա պոլիպները կարող են չարյունահոսել անալիզի անցկացման պահին, եւ այդ ժամանակ դրա արդյունքները կլինեն կեղծ բացասական:

Այսօրվա դրությամբ կոլոռեկտալ քաղցկեղը ախտորոշելու լավագույն մեթոդը կոլոնոսկոպիան է: Հենց դրա միջոցով կարելի է հայտնաբերել  աղիներում բոլոր չափսերի պոլիպները, ինչպես նաեւ հարթ ադենոմաները: Պոլիպները կարող են հեռացվել հենց հետազոտության ընթացքում, այսինքն՝ առանց վիրահատության: Եթե կոլոնոսկոպիան չհայտնաբերի նորագոյացություններ, այն անհրաժեշտ է կրկնել 10 տարի անց:

4. Առողջ ապրելակերպը կարող է պաշտպանել կոլոռեկտալ քաղցկեղից

Առողջ ապրելակերպը կրճատում է կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման վտանգը: Այդ նպատակով անհրաժեշտ է պահպանել մանրաթելերով հարուստ սննդակարգը, կրճատել կարմիր մսի քանակությունը, չօգտագործել ալկոհոլ եւ, իհարկե, չծխել: Բացի այդ, կարեւոր է նաեւ ֆիզիկական ակտիվությունը. որքան շատ եք շարժվում, այնքան ցածր է քաղցկեղի առաջացման վտանգը:

5. Կոլոռեկտալ քաղցկեղը ենթարկվում է բուժման

Դեմքերի մեծամասնությունում կոլոռեկտալ քաղցկեղը հնարավոր է բուժել, ԵԹԵ այն ժամանակին հայտնաբերվի: Սովորաբար Կոլոռեկտալ քաղցկեղը ձեւավորվում է պոլիպներից, որոնք կարող են զարգանալ 10 տարվա ընթացքում նախքան չարորակ ուռուցքի վերածվելը: Այդպիսի պոլիպները կարող են հեռացվել առանց վիրահատության, ինչը կկանխարգելի հետագա բարդացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել