• Latest news

Կիսատ թողած գործեր, անվերջ գնումներ ու «պիտի»-ներ․․․ Ինչպե՞ս խուսափել ամանորյա սթրեսից

24 դեկտեմբերի, 2019  17:42

Նոր տարվա գալուստը, հանգստյան օրերը, ծրագրված հանդիպումներն ու ամանորյա հրաշքի սպասումը բացի հաճելի լինելուց, պարզվում է, կարող են նաեւ սթրեսային լինել։ Վերջին տարիներին տարածում է գտել «ամանորյա սթրես» հասկացությունը։ Ի՞նչ է դա ու ինչպե՞ս խուսափել դրանից․ ներկայացնում է հոգեբան Լիլիթ Խաչատրյանը։

Վերջինիս  խոսքով՝ տոները, հատկապես Ամանորը, ինչ-որ բանի ավարտ ու նորի սկիզբ են խորհրդանշում։

«Ռեժիմի շատ կտրուկ փոփոխություն է տեղի ունենում, մարդկանց մոտ առաջանում են որոշակի սպասումներ, պահանջներ, որոնք չեն կարողանում իրականացնել, դրան գումարվում են կիսատ թողած գործերը, գումարի պակասն, ու այս ամենը բերում է խորը սթրեային ապրումներ»։

Հոգեբանը խորհուրդ է տալիս կպչուն կախվածություն չունենալ «պիտի»-ներից, կանոններից ու նորմերից, քանի որ այդպիսով՝ մենք դառնում ենք տոնական արարողության գերին եւ կորցնում ենք վայելքի զգացողությունը։

«Սա շատ ծանրանում է պերֆեկցիոնիստների մոտ, եթե կարողանում ենք ազատվել ամեն ինչ իդեալական անելու ցանկությունից, արդեն մեր տոնը դառնում է իսկապես տոն։ Պետք է հիշել, որ տոնն է մեզ համար, ոչ թե մենք՝ տոնի։ Ավանդույթները ստեղծված են պահպանողական դեր կատարելու համար, բայց եթե ժամանակի ընթացքում ավանդույթը սպառում է իրեն, մենք կարող ենք ստեղծել մերը, չկառչենք ստույգ պարտադրված բաներից, կարող ենք ստեղծագործ մոտեցում ցուցաբերել։ «Պիտի»-ն մարդու հոգեկանի համար շատ ծանր բան է։ Եկեք հարց տանք ինքներս մեզ՝ ի՞նչ եմ ես ուզում, ինչպիսի՞ն պետք է լինի տոնը, որ ես իսկապես լիցքաթափվեմ»։

Լիլիթ Խաչատրյանի խոսքով՝ մարդկանց վրա բացասաբար ազդող գործոններից մեկն այն է, որ շատ բաներ անում են «ցուցադրական»։

«Մենք ավելի հիստերիկ ցուցադրության ենք հակված, մեր կապերը միմյանց միջեւ շատ խորն են՝ ի տարբերություն այլ ազգերի, ու ուզում ենք անպայման ցուցադրել։ Իրավագիտակցությունը, ինքնագիտակցությունը, որ ես տարբեր եմ ամբոխից, մեր հայկական մենթալիտետի կարեւորագույն բացակայող մասնիկն է, մենք ապրում ենք խմբային, ուզում ենք ցույց տալ, ինքնաներկայացման երեկո ենք կազմակերպում։ Սա այն հատկանիշներից է, որ նեւրոտիզացիայի է հասցնում մարդուն։ Եթե մենք ապրում ենք հանուն ուրիշի, հանուն ցուցադրելու, էստեղ ինքնաբավարարումը դժվար թե լիովին իրականանա։ Մենք անում ենք, որպեսզի ուրիշի գնահատականից մեր կախվածությունը բավարարենք, իսկ դա բավարարելը շատ դժվար է, որովհետեւ ամեն մեկի գնահատականը շատ տարբեր է»։

Անդրադառնալով ամանորից հետո սկսվող դիետաներին՝ հոգեբանը նշեց, որ դիետան պետք է սկսել հենց ամանորից։

«Մենք բեռնում ենք մեր օրգանիզմը, հետո մտածում՝ ինչպես ազատվել դրանից, միշտ պետք է լինենք այդ ընթացքի մեջ, ոչ թե կուտակենք, հետո փորձենք ազատվել, դա հոգեբանական ծանրաբեռնվածություն է առաջացում»։

Լիլիթ Խաչատրյանը խորհուրդ է տալիս տոնական թոհուբոհի մեջ չմոռանալ զբոսանքների, գիրք կարդալու ու թեյախմության մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել