• Latest news

Տոների ժամանակ ի՞նչ խնդիրների են բախվում մարդիկ, որոնք ստիպված են պահպանել սննդակարգում սահմանափակումները

25 դեկտեմբերի, 2019  14:38

Շատերի մոտ տոներն ասոցացվում են ճաշկերույթների հետ, եւ այդ պատճառով մարդիկ, որոնք ստիպված են պահպանել սննդակարգում սահմանափակումները (օրինակ՝ ալերգիայի, առողջական խնդիրների, կրոնական կամ մշակութային նորմերի պատճառով), հաճախ իրենց միայնակ են զգում տոների ժամանակ:

Ինչպես պարզել է հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Personality and Social Psychology-ում, անկախ տարիքից մարդը, որը չի կարող մյուսների հետ կիսել ընդհանուր ուտելիքը, հաճախ իրեն միայնակ է  զգում:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ սննդային սահմանափակումներ պահպանող մարդիկ միայնակ են իրենց զգում, եւ այդ միայնությունը նման է ցածր եկամուտ ունեցող կամ չամուսնացած մարդկանց զգացմունքների հետ:

Հետազոտության համաձայն՝ սննդային սահմանափակումների առկայությունը 19 տոկոսով մեծացնում է միայնության զգացումը՝ անկախ լուրջ սահմանափակումներից եւ նրանից, թե արդյոք մարդիկ ստիպված են դրանք պահպանել կամ դա անում եմ սեփական կամքով:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll