Երեկ որոշ ընտանիքներին շնորհավորել են ոչ միայն Նոր տարվա, այլ նաեւ երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ: Ամանորի գիշերը եւ հունվարի 1-ին ամենաշատ նորածինները լույս աշխարհ են եկել «Էրեբունի» ԲԿ-ում. 11 աղջիկ եւ 10 տղա:
«Աստղիկ» ԲԿ-ում կեսգիշերից մինչեւ առավոտյան 09:00-ը ծնվել է 4 երեխա՝ հունվարի 1-ի ընթացքում՝ 7 երեխա:
Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում կեսգիշերին ծնվել է 3 երեխա, եւս երեք փոքրիկ ծնվել է հունվարի 1-ի առավոտյան եւ ցերեկը: Նորածիններից 5-ը աղջիկ են, 1-ը՝ տղա:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հունվարի 1-ին ծնվել է 4 երեխա՝ 2 տղա, 2 աղջիկ:
«Սլավմեդ» ԲԿ-ում՝ 3 երեխա:
«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում Ամանորի գիշերը ծնունդներ չեն գրանցվել. 2020-ին այս կենտրոնում առաջին երեխան ծնվել է հունվարի 2-ի լույս գիշերը:
Հետաքրքրական է, որ 2020-ի տարեմուտին երկվորյակների եւ եռյակների ծնունդ չի գրանցվել ամանորյա տոների ընթացքում:
Նշենք, որ խմբագրությանը չի հաջողվել կապ հաստատել քաղաքի մյուս ծննդատների հետ:
NEWS.am Medicine-ի խմբագրությունը շնորհավորում է նոր անդամով համալրված ընտանիքներին եւ մաղթում նորածին երեխաներին ու նրանց հարազատներին առողջություն եւ երջանկություն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր