• Latest news

Օգտակա՞ր է արդյոք կարմիր խավիարը

8 հունվարի, 2020  15:45

Կարմիր խավիարի մեջ կան А, D, Е, К ճարպալուծվող վիտամիններ, ինչպես նաեւ յոդ, ֆոսֆոր, կալիում եւ կալցիում՝ պնդում է գաստրոէնտերոլոգ Գուզել Եվստինգնեեւան: Դրանք հարկավոր են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար:

Իր հերթին, սպորտային անթրոպոլոգիայի եւ նուտրիցիոլոգիայի կենտրոնի առաջատար գիտաշխատող Իրինա Կոբելկովան նշել է, որ կարմիր խավիարը բարձր սպիտակուցային մթերք է, որում պարունակվում են նաեւ ճարպաթթուներ, այդ թվում օմեգա-3 ճարպաթթու, որոնց պակասի դեպքում մեծանում է սրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, դեպրեսիայի, շաքարային դիաբետի զարգացման ռիսկը:

Սակայն կարմիր խավիարի չափից շատ օգտագործումը անվտանգ չէ եւ կարող է որոշ խնդիրներ առաջացնել: Մասնավորապես, դրանում աղի բարձր պարունակության պատճառով կարող են զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներ առաջանալ, ինչը մեծացնում է կաթվածների զարգացման ռիսկը: Աղի ավելցուկը նաեւ արագացնում է օրգանիզմում ծերացման պրոցեսները:

140 գրամ կարմիր խավիարի մեջ, մասնագետների խոսքով, պարունակվում է աղի օրական նորման:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll