• Latest news

Ինչի՞ մասին կարող է հայտնել ձեռքսեղմման ուժը

16 հունվարի, 2020  17:20

Ձեռքսեղմման ուժը կարող է շատ բան հայտնել մարդու առողջության մասին. եթե մարդու ձեռքսեղմումը թույլ է, դա կարող է ցույց տալ Ալցհեյմերի հիվանդության լատենտ զարգացման մասին, նշված է Journal of Alzheimer’s Disease ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

«Նովոստի Mail.RU"»-ն հայտնում է, որ 30-ամյա տղամարդու սեղմելու ուժը միջինը հավասար է 40 կիլոգրամի: Յուրաքանչյուր 5 կիլոգրամով այս ցուցանիշի նվազումը կապված է կոգնիտիվ խանգարումների զարգացման հավանականության 18 տոկոսով մեծացման հետ:

Նախկինում գիտնականներն ապացուցել են, որ սեղմելու ուժի թուլացմամբ կարելի է կանխատեսել նաեւ ոսկրային հյուսվածքի ամրության տարիքային նվազումը, ընկնելու եւ կոտրվածքների մեծ հավանականությունը: Սրան հավելած թույլ ձեռքսեղմումը վկայում է դեպրեսիայի եւ մահվան մոտ լինելու մեծ հավանականության մասին: Փորձագետները նաեւ նշում են, որ դաստակի եւ նախաբազուկի մկանների թուլացումը վկայում է մկանային զանգվածի եւ ուժի կորստի ընդհանուր պրոցես ընթանալու մասին, որը սկսվում է 40 տարեկանից հետո եւ արագանում 70-ամյա տարիքից հետո:

Գիտնականների խոսքով՝ մարդը 10 տարում կորցնում է մկանային զանգվածի միջինը 3-ից մինչեւ 5 տոկոսը: Միեւնույն ժամանակ, ձեռքսեղմման ուժը կարելի է պահպանել մինչեւ խոր ծերություն, եթե կանոնավոր մարզեն դաստակի եւ նախաբազուկի մկանները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել