• Latest news

Արհեստական ինտելեկտը վտանգավոր հիպոգլիկեմիան կարող է հայտնաբերել հեռավորության վրա

17 հունվարի, 2020  09:49

University of Warwick-ի մասնագետները նոր տեխնոլոգիա են ներկայացրել, որը թույլ է տալիս արհեստական ինտելեկտի միջոցով գլյուկոզայի վտանգավոր ցածր մակարդակը հեռավորությամբ որոշել ըստ էլեկտրասրտագրի տվյալների: Այս տեխնոլոգիայի հետազոտության արդյունքների վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

Նման տեխնոլոգիան կարող է շաքարային դիաբետով մարդկանց ազատել օրը մի քանի անգամ արյան անալիզ կատարելու անհրաժեշտությունից:

Բժիշկ Լեանդո Պեչիայի (լուսանկարում) ղեկավարած խումբը երկու պիլոտային հետազոտություն է կատարել առողջ կամավորների մասնակցությամբ եւ պարզել, որ առաջարկվող տեխնոլոգիայի զգայունությունն ու յուրահատկությունը կազմում է 82 տոկոս: Համանման ցուցանիշներ ունեն անընդհատ գործողության գլյուկոզայի մոնիթորինգի համակարգերը: Սակայն նոր տեխնոլոգիան ոչ ինվազիվ է, ընդգծում են մասնագետները:

«Մատը ծակելը (գլյուկոզայի մակարդակի թեստի համար) միշտ տհաճ է, հատկապես, եթե խոսքը մանկաբուժական տարիքի պացիենտի մասին է: Մեր ինովացիան ըստ էլեկտրասրտագրի տվյալների հիպոգլիկեմիայի ավտոմատ հայտնաբերման համար օգտագործում է արհեստական ինտելեկտը: Սրտի զարկերը կարելի է գրանցել ցանկացած իրադրությունում, նույնիսկ քնած ժամանակ»,- ասել է բնժիշկ Լեանդո Պեչիան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել