• Latest news

Սառցադաշտերում հայտնաբերել են անհայտ վիրուսներ, որոնք 15 000 տարեկան են

23 հունվարի, 2020  23:42

Սառցի նմուշներում ԱՄՆ եւ Չինաստանի գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է գիտությանն անհայտ վիրուսներ, որոնք մոտ 15 000 տարեկան են։ Գիտնականների խոսքով՝ վտանգ կա, որ կլիմայի փոփոխությունը, որի պատճառով հալվում են սառցադաշտերը, կարող է ազատ արձակել մինչ այդ անհայտ վարակիչ վիրուսներ շրջակա միջավայրում։

Ինչպես տեղեկացնում է Science Alert պարբերականը, գիտնականները Տիբեթի սառցադաշտում 50 մետրանոց հոր են բացել եւ հանել երկու սառցակտոր։ Դրանցում հայտնաբերվել են վիրուսների 33 խմբեր, որոնցից 28-ն անհայտ են։ Դրանցից 18-ը վարակում են բակտերիաներին, այդ թվում Methylobacterium, Sphingomonas եւ Janthinobacterium։

Գիտնականների խոսքով՝ իրենց աշխատանքի արդյունքներն օգնում են միկրոօրգանիզմների եւ վիրուսների հետազոտման արդյունավետ մեթոդներ մշակել։ Առաջին անգամ մասնագետները պատկերացում են կազմել վիրուսների գենոմների մասին, որոնք ապրել են 520 եւ 15 հազար տարի առաջ։

Հետազոտողների կարծիքով՝ գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել միկրոբային եւ վիրուսային տեղեկատվության կորչելուն, որով կարելի է վերակառուցել կլիմայի վիճակը հնում։ Բացի այդ, վիրուսները, որոնք տաքացման արդյունքում կարող են հայտնվել շրջակա միջավայրում, կարող են վնասակար լինել ոչ միայն մանրէների, այլեւ կենդանիների ու մարդու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել