• Latest news

Կետոգենային սննդակարգը խիստ վտանգավոր է. գիտնականներ

29 հունվարի, 2020  23:45

Տարածված կետոգենային սննդակարգը երկարաժամկետ օգտագործման պարագայում կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար, նախազգուշացնում են Ելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։

Այս դիետայի շրջանակում կալորիաների 99 տոկոսն օրգանիզմն ստանում է ի հաշիվ սպիտակուցների եւ ճարպերի, իսկ ածխաջրերի քանակությունը հասցվում է նվազագույնի։ Այսպիսի սնունդը նպաստում է ճարպերի այրմանը՝ կետոնային մարմինների առաջացմամբ, որոնք ծառայում են որպես վառելիքի աղբյուրի այլընտրանք։ Կարծիք կա, որ կետոնային մարմինների մետաբոլիզմի ժամանակ գամմա-դելտա-Т-բջիջները տարածվում են ողջ օրգանիզմում՝ լավացնելով նյութափոխանակությունը։

Ինչպես ասվում է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրությունում, հետազոտողները պարզել են, որ այդ դիետայի դրական եւ բացասական էֆեկտները կապված են հյուսվածքային իմունային բջիջների հետ, որոնք կոչվում են գամմա-դելտա-T-բջիջներ եւ նվազեցնում են դիաբետի եւ բորբոքման ռիսկը։

Նման սննդի դեպքում, ինչպես պարզել են գիտնականները, ճարպը ոչ միայն չի տրոհվում, այլեւ կուտակվում է։ Փորձերը ցույց են տվել, որ երբ մկները երկար ժամանակ նստած են կետոգենային դիետայի վրա, նրանք սկսում են ավելի շատ ճարպ օգտագործել, քան կարող են ուտել։ Ընդ որում՝ ճարպային հյուսվածքներում փոքրանում է իմունային բջիջների թիվը, ինչպես նաեւ առաջ են գալիս դիաբետ եւ ճարպակալում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։