• Latest news

Կորոնավիրուսով կարելի է վարակվել մեկ-երկու մետր հեռավորությունից

28 հունվարի, 2020  15:53

Չինական 2019-nCoV կորոնավիրուսով կարելի է վարակվել հիվանդից մեկ-երկու մետր հեռավորության վրա։ Այս մասին ասել է Չինաստանի Պետական խորհրդի Առողջապահության գործերի կոմիտեի ներկայացուցիչ Լի Սինվանը։

Ինչպես տեղեկացնում է «Ժենմին Ժիբաո» թերթը, վիրուսը, ըստ պաշտոնյայի, փոխանցվում է թե՛ օդակաթիլային, թե՛ կենցաղային շփման միջոցով։ Դա նշանակում է, որ կարելի է վարակվել ե՛ւ կեղտոտ ձեռքերով աչքերին հպվելիս, ե՛ւ շնչուղիներով։

Վարակից խուսափելու համար Լի Սինվանը խորհուրդ է տալիս կրել դիմակներ, լվալ ձեռքերը եւ քիչ շփվել այլ մարդկանց հետ մոտ տարածությունից։

Պետկոմիտեի ներկայացուցիչը նշել է վարակվելու առաջին նշանները՝ չոր հազ, շնչելը դժվարանում է, բարձր ջերմություն եւ թուլություն։ Մի շարք դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց թոքաբորբի, բայց ուղեկցվում է չոր հազով եւ ոչ բարձր ջերմությամբ։

Սակայն պետք է հիշել, որ հիվանդությունը վարակիչ է անգամ ինկուբացիոն շրջանում, երբ ոչ մի ախտանշան չկա. ուստի առաջիկայում խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել ցանկացած մարդու հետ շփվելիս, անգամ նրանց հետ, ովքեր առողջ են երեւում։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ կորոնավիրուսն արդեն խլել է 106 մարդու կյանք, հաստատված դեպքերի թիվը հասել է ավելի քան 4500-ի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել