• Latest news

Ամերիկյան ռեստորաններում գրեթե բոլոր կերակուրները վնասակար են առողջության համար

31 հունվարի, 2020  22:08

Ամերիկյան ռեստորաններում գրեթե բոլոր կերակուրները վնասակար են առողջության համար։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Journal of Nutrition-ում։

ԱՄՆ-ում ճարպակալում ունեցող մարդկանց թիվն աճում է մեծ արագությամբ, եւ շատ մասնագետներ դրա մեջ մեղադրում են անառողջ սնունդը եւ քիչ շարժուն կենսակերպը։ Արեւմտյան սննդակարգը, մասնագետների խոսքով, պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր եւ ճարպ։ Միջին վիճակագրական ամերիկացու սննդաբաժնում շատ են հացամթերքները, կարմիր միսը, տապակած կարտոֆիլը եւ խյուսը։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ Ամերիկայում բոլոր ռեստորանների կերակուրների մոտ 0,1 տոկոսը կարելի է համարել օգտակար առողջության համար։ Թաֆթսի համալսարանի գիտնականները Մասաչուսեթսում ուսումնասիրել են ավելի քան 35 000 մարդու սննդային նախասիրությունները, որոնք մշտապես այցելել են ռեստորաններ 2003-2016 թվականներին։ Բոլոր կերակուրների կեսը պարունակել է անբավարար քանակությամբ օգտակար սննդարար նյութեր, իսկ իդեալական չի եղել եւ ոչ մի կերակուր։

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ դա մտահոգվելու առիթ է տալիս, քանի որ ռեստորաններում եւ սրճարաններում է սնվում ամերիկացիների 20 տոկոսը, իսկ ֆասթ ֆուդ մշտապես օգտագործում է 12 տոկոսը։

Գիտնականների խոսքով՝ ամերիկացիներին անհնար է հետ պահել սրճարաններ եւ ռեստորաններ այցելելուց։ Շատ ավելի հեշտ է ստիպել այդ հաստատությունների տերերին իրենց կերակուրներն ավելի օգտակար դարձնել առողջության համար, անգամ եթե նրանք համի տեսակետից այնքան էլ «սովորական» չթվան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է