• Latest news

Ամենաուշագրավը շաբաթվա ընթացքում. ի՞նչ եք բաց թողել 2020 թվականի փետրվարի 9-15-ը

16 փետրվարի, 2020  11:31

Ի՞նչ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել բժշկության ոլորտում 2020 թվականի փետրվարի 9-15-ը: Ո՞ր լուրերը Դուք, գուցե, բաց եք թողել:

Կորոնավիրուսը Չինաստանում

COVID-19 կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1669-ի, վարակվածների թիվը՝ 69 273-ի, իսկ վիրուսից բուժվել է 9664 մարդ:

Կա վարկած, որ կորոնավիրուսի լաբորատոր թեստերը կարող են տալ կեղծ բացասական արդյունքներ:

Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը, որը կարող է վարակել մարդուն, կարող է ապրել մինչեւ 4-5 օր այնպիսի նյութերի վրա, ինչպիսիք են ալյումինը, փայտը, թուղթը, պլաստիկն ու ապակին: Բարձրագույն շեմը 9-օրյա ժամկետն է. 9 օր անց վիրուսն արդեն կորցնում է իր պաթոգեն հատկությունները:

Մասնագետների կանխատեսմամբ՝ 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակը կհասնի իր գագաթնակետին փետրվարի երկրորդ կեսին:

Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի վարակի առավելագույն ինկուբացիոն շրջանը կարող է հասնել 24 օրվա, իսկ միջին ցուցանիշը՝ 3 օրվա:

Հայաստանում

Հայաստանի Հանրապետության խորհրդարանն ընդունել է երկար սպասված հակածխախոտային օրենքը, որը կարգելի ծխելը հանրային վայրերում եւ կսահմանի մի շարք սահմանափակումներ ծխախոտային արտադրանքի գովազդի վերաբերյալ:

Տղամարդը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածք իր որդու ծննդյան օրը: Սակայն նա ողջ է մնացել եւ դուրս գրվել հիվանդանոցից:

Հայաստանի 40 բժշկական կենտրոններում արդեն գործում է պետպատվեր Emergency բաժանմունքում ծառայություններ ստանալու դեպքում:

38-ամյա կինը ծննդաբերել է 12-րդ երեխային. այժմ նա ունի 5 դուստր եւ 6 որդի:

Երկրում կա բժշկական դիմակների պակաս. բազմաթիվ դեղատներում բոլոր դիմակները սպառվել են:

Ուշագրավ դեպքեր

Նովորոսիյսկից 11-ամսական աղջկա կերակրափողում հայտնաբերել են բանալի. այն հեռացնելու համար բժիշկները ստիպված էին վիրահատական միջամտության դիմել, որն իրականացրել է № 1 քաղաքային հիվանդանոցի բժիշկ էնդոսկոպիստ Դավիթ Շահինյանը:  

Անգլիական Յորքշիր կոմսության Լիդս քաղաքից բուժքույր Սթեյսի Ուորսլին քաղցկեղով հիվանդ որդու համար հավաքել է 200 000 ֆունտի չափով (շուրջ 260 000 դոլար) նվիրատվություն: Այդ գումարի կեսը նա պարտվել է բուքմեյքերական կայքերում:

Ամերիկյան Տեխաս նահանգից 18-ամյա Լորեն Նիքոլսը գրեթե զրկվել է մատից ձեռքերի եղունգները կրծելու սովորության պատճառով:

Ամերիկյան Իլինոյս նահանգի Ուիլ շրջանում բժիշկ Ուլրիխ Կլոփֆերի ավտոտնակում հայտնաբերվել են ավելի քան 2400 էմբրիոնների մնացորդներ:

Ամերիկյան Օկլահոմա նահանգից Ջեյմս Ինգլին նիհարել է 27 կգ իր երկվորյակ եղբոր համար երիկամի դոնոր դառնալու նպատակով:

Բրիտանիայի Հարթֆորդշիր կոմսությունից 22-ամյա Քեթի Հոլմսը կարծում էր, որ հղի է, սակայն պարզվել է, որ նրա որովայնում եղել է 6 կգ քաշով չարորակ ուռուցք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել