• Latest news

Հետաքրքիր դեպք. ինչո՞ւ են չխմող պացիենտուհու անալիզները ցույց տվել, թե նա ալկոհոլ է խմել

25 փետրվարի, 2020  17:44

Փիթսբուրգի համալսարանին կից բժշկական կենտրոնի մասնագետները պատմել են 61-ամյա պացիենտուհու պատմությունը, որը տառապել է լյարդի ցիռոզից եւ պատրաստվել է այդ օրգանի փոխպատվաստմանը: Շատ հաճախ ցիռոզի պատճառ է դառնում ալկոհոլի չարաշահումը:

Ինչպես գրում է Annals of Internal Medicine-ը, պացիենտուհու մեզի անալիզները ցույց են տվել, որ կինը սպիրտային խմիչքներ է օգտագործել, ընդ որում, մեծ քանակությամբ: Երբ նա իմացել է այդ մասին, հայտնել է, որ երբեք ոչ մի գրամ սպիրտային խմիչք չի օգտագործել:

Այդ ժամանակ որոշվել է հավելյալ հետազոտություն անցկացնել, որն էլ հաստատել է պացիենտուհու իրավացիությունը: Նա իսկապես սպիրտային խմիչքներ չի օգտագործել: Նրա մոտ ախտորոշվել է միզապարկի ֆերմենտացման համախտանիշ այն բանից հետո, երբ ալկոհոլի մետաբոլիտների ախտորոշման համար արյան անալիզները բացասական են եղել:

Այդ խանգարման հետեւանքով պացիենտը կարող է արբածություն զգալ՝ չնայած նրան, որ սպիրտային չի օգտագործել:

Այս պահին այդ խանգարումն անբուժելի է, եւ պացիենտները պետք է հրաժարվեն շաքարից ու ածխաջրերից ախտանիշները վերահսկելու համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել