• Latest news

Վնասակար են արդյոք սննդի ուշ ընդունումները առողջության համար

25 փետրվարի, 2020  23:46

Ի հեճուկս տարածված կարծիքի՝ ուշ ընթրիքները բոլորովին էլ այդքան վնասակար չեն առողջության համար, հաստատում են Կենսատեխնոլոգիական տեղեկատվության ազգային կենտրոնի մասնագետները (ԱՄՆ)։ Պարզվում է՝ ամեն ինչ կախված է գրաֆիկից եւ կենսակերպից։

Մասնագետների խոսքերով՝ սննդի ուշ ընդունումները չեն վնասում առողջությանը, եթե մարդը ապրում եւ աշխատում է «բուի» ռեժիմով՝ ուշ է արթնանում եւ ուշ պառկում քնելու։ Այսպես, եթե մարդը պառկում է կեսգիշերն անց, նա կարող է նաեւ երեկոյան 22-ին ուտել։ Գլխավոր պայմանն այն է, որ սննդի վերջին ընդունման եւ քնի միջեւ երեք ժամ անցնի, որպեսզի օրգանիզմը հասցնի մարսել ուտելիքը։

Կենսատեխնոլոգիական տեղեկատվության ազգային կենտրոնի կայքում հրապարակված հետազոտության տվյալների համաձայն, սննդի ուշ ընդունումները չեն հանգեցնում ավելորդ քաշի։ Ճարպակալումը ոչ բավարար ֆիզիկական ակտիվության պայմաններում կալորիաների չափազանց շատ օգտագործման հետեւանք է։

Այսպիսով, գիտական վկայություններ, որոնք կհաստատեին ավելորդ քաշի վրա ուշ ընթրիքների ազդեցության մասին, գոյություն չունեն։ Հակառակը, վերահսկվող հետազոտությունները հակվում են հօգուտ նրա, որ ուշ ընթրիքը պաշտպանում է չաղանալուց, երբ օգտագործվում են ճիշտ մթերքներ։ Դրանք առավելապես պետք է սպիտակուցային լինեն։

Որոշ դիետոլոգներ խորհուրդ են տալիս ուշ ժամի ուտել պինդ եփած ձու, մի քիչ ընկուզեղեն, առանց շաքարի յոգուրտ, սպիտակուցի բարձր պարունակությամբ բանջարեղեն։ Դա ոչ միայն չի վնասում ավելորդ քաշի դեմ պայքարող պացիենտների առողջությանը, այլեւ օգնում է հասնել ցանկալի արդյունքի։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։