• Latest news

Օրական քանի՞ ձու է կարելի ուտել առողջությունը չվտանգելով

6 մարտի, 2020  12:57

Ցանկալի է օրական ուտել մեկ ձվից ոչ ավելի. այդ դեպքում դա չի բերի սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականության մեծացման: Այս մասին նշված է BMJ-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հարվարդի համալսարանի Չանի անվան Հանրային առողջապահության դպրոցի մասնագետները վերլուծել են երեք խոշոր հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է լուրջ քրոնիկական հիվանդություններ չունեցող 215 հազար մարդ: Նրանց վիճակին հետեւել են 34 տարի:

Մասնագետներն ուսումնասիրել են հետազոտության մասնակիցների սննդակարգը եւ պարզել, որ մարդիկ սովորաբար շաբաթական ուտում են մեկից մինչեւ հինգ ձու: Պարզվել է, որ նման քանակությունը չի մեծացնում սրտամկանի ինֆարկտի, սրտի իշեմիկ հիվանդության եւ կաթվածի զարգացման հավանականությունը: Սակայն դա արդիական է միայն նրանց համար, ում մոտ 2-րդ տիպի դիաբետ չկա, իսկ դիաբետով պացինետների համար ձվի գործածումն, այնուամենայնիվ, որոշակի ռիսկեր է պարունակում:

«Մարդկանց մեծ մասը միջինը օրական մեկ ձվից ավելի չի ուտում: Կարելի է երկու ձու ուտել նախաճաշին, բայց միայն շաբաթական երկու կամ երեք ամգամ: Այսպիսով, միջին գործածումը փաստացի ստացվում է օրական մեկ ձվից պակաս»,- նշել է հետազոտության համահեղինակ Ֆրենկ Հուն:

Գիտնականները նաեւ կատարել են 28 եվրոպական, ամերիկյան եւ ասիական հետազոտությունների մեթավերլուծություն, որոնցում հավաքվել են 1,7 մլն մարդու տվյալները: Այս հետազոտությունները նույնպես հաստատել են, որ օրական մեկ ձուն սրտի առողջության վրա բացասական ազդեցություն չի ունենում:

Ավելին՝ ասիական հետազոտությունները ձվի գործածման կապ են հայտնաբերել սիրտ-անոթային հիվանդությունների հավանականության որոշ նվազման հետ: Գիտնականների կարծիքով՝ հնարավոր պատճառն այն է, որ ասիական մշակույթներում ձուն սովորաբար տարբեր ճաշատեսակների բաղադրության մեջ է մտնում, մինչդեռ արեւմուտքում այն հաճախ առանձին են ուտում, ընդ որում՝ կարմիր կամ մշակված մսի եւ սպիտակ հացի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել